ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 39-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝
1) եկամուտներ՝ 7 278 357 600 (յոթ միլիարդ երկու հարյուր յոթանասունութ միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։
2) ծախսեր՝ 7 611 110 500 (յոթ միլիարդ վեց հարյուր տասնմեկ միլիոն հարյուր տասը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3) դեֆիցիտը՝ 332 752 900 (երեք հարյուր երեսուներկու միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
(1-ին կետը փոփ. 08.04.24 N 3-Ն)
2. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2024 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.
1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
| 
 ԿՈՂՄ ( 16 )      | 
 
  | 
 ԴԵՄ(2)  | 
 ՁԵՌՆՊԱՀ (0)  | 
| 
 Ա. Փելեշյան  | 
 Վ. Օհանյան  | 
 Ա․ Ալավերդյան  | 
 
  | 
| Ա. Բերնեցյան | Լ. Թադևոսյան | 
 Լ. Հովսեփյան  | 
 
  | 
| Ա. Դեմիրխանյան | Վ. Մկրտչյան | 
 
  | 
|
| Ա. Խաչատրյան | Հ. Մանուկյան | 
 
  | 
 
  | 
| 
 Հ. Խլոպուզյան  | 
Գ. Հարությունյան | 
 
  | 
 
  | 
| Գ․ Քալանթարյան | 
 Ն. Հովհաննիսյան  | 
 
  | |
| Ս․ Ղամբարյան | 
 Դ. Խաչատրյան  | 
 
  | |
| 
 Ա․ Հարությունյան  | 
Է. Մարգարյան | 
| 
 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`  | 
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ | 
| 
 
 2023 թ. նոյեմբերի 29 ք. Վանաձոր  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
(հավելվածը փոփ. 08.04.24 N 3-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական: