ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ապրիլի 2024 թվականի N 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 39-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «6 619 103 400 (վեց միլիարդ վեց հարյուր տասնինը միլիոն հարյուր երեք հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «7 278 357 600 (յոթ միլիարդ երկու հարյուր յոթանասունութ միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր)» թվով և բառերով:
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 819 103 400 (վեց միլիարդ ութ հարյուր տասնինը միլիոն հարյուր երեք հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «7 611 110 500 (յոթ միլիարդ վեց հարյուր տասնմեկ միլիոն հարյուր տասը հազար հինգ հարյուր)» թվով և բառերով:
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «200 000 000 (երկու հարյուր միլիոն)» թիվը և բառերը փոխարինել «332 752 900 (երեք հարյուր երեսուներկու միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 39-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների.
1) հաստատել Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2) որոշման հավելվածի 1-ին, 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3) որոշման հավելվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
| 
 ԿՈՂՄ ( 17 ) 
  | 
 
  | 
 ԴԵՄ( 0 )  | 
 ՁԵՌՆՊԱՀ ( 0 )  | 
| 
 Ա․ Փելեշյան Ա․ Բերնեցյան  | 
 Վ. Օհանյան Լ․ Թադևոսյան  | 
 
  | 
 
  | 
| 
 Ա․ Դեմիրխանյան  | 
 Վ․ Մկրտչյան  | 
 
  | 
 
  | 
| 
 Ա. Խաչատրյան  | 
 Հ․ Մանուկյան  | 
 
  | 
 
  | 
| 
 Հ․ Խլոպուզյան  | 
 Գ․ Հարությունյան  | 
 
  | 
 
  | 
| 
 Լ. Հովսեփյան  | 
 Ա․ Հարությունյան  | 
 
  | 
 
  | 
| 
 Գ․ Քալանթարյան  | 
 Ն․ Հովհաննիսյան  | 
 
  | 
 
  | 
| 
 Ս․ Ղամբարյան  | 
 Դ․ Խաչատրյան  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 Է․ Մարգարյան  | 
| 
 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝  | 
Արկադի ՓԵԼԵՇՅԱՆ | 
| 
 
 2024 թ. ապրիլի 08 ք.Վանաձոր  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2024 թվական: