Basic information
Number
թիվ 241-Մ
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (30.06.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
30.06.1999
Signing date
30.06.1999

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 1999թ.
Պետական գրանցման թիվ 110990112


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 30 հունիսի 1999 թվականի

թիվ 241-Մ


 
Հ Ր Ա Մ Ա Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999Թ. ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 182-Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1999թ. մայիսի 28-ի թիվ 182-Մ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1999թ. ընդունելության կանոններում կատարել հետևյալ լրացումը.

 1. Ընդունելության կանոնների 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող նոր պարբերությամբ.

 Միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնության մրցումների (օլիմպիադաների) և ոչ հեռակա միջազգային մրցումների (օլիմպիադաների) հաղթողները համապատասխան մասնագիտությունների գծով կարող են բուհ ընդունվել առանց քննությունների, հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` պետական պատվերի համակարգին հատկացված տեղերի հաշվին:

 2. Ընդունելության կանոններում կատարված սույն լրացումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման: