ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 250-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դայրեքթ Ռելիֆ» (Direct Relief) մարդասիրական օգնության կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների (14 տեղ, 5,059.90 կգ ընդհանուր քաշով, 493,453.34 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 12,779 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 
 Երևան | 
| 09.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ փոխվարչապետի N 250-Ա որոշման | 
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
| NN ը/կ | Ստացողը | Նկարագրությունը | Տեղը | Արժեքը (ԱՄՆ-ի դոլար) | 
| 1. | Դավթյան Շ.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ | բժշկական նշանակության պարագաներ | 1 | 25,289.82 | 
| 2. | Աղաջանովա Ե. - ԵՊԲՀ-ի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր | բժշկական նշանակության պարագաներ | 1 | 76,060.71 | 
| 3. | Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն | բժշկական նշանակության պարագաներ | 3 | 51,650.25 | 
| 4. | Ավանեսյան Ա․ – Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | դեղեր | 3 | 280,327.6 | 
| 5. | Դավթյան Շ.- «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ | դեղեր | 1 | 2,564.6 | 
| 6. | Հովակիմյան Ա.- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն | դեղեր | 3 | 48,752.56 | 
| 7. | Աղաջանովա Ե.- ԵՊԲՀ-ի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր | դեղեր | 1 | 7,194 | 
| 8. | Դանիելյան Ս.-Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն | դեղեր | 1 | 1,613.8 | 
| Ընդամենը՝ | 14 | 493,453.34 | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 09.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |