Basic information
Number
N 448-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.04.2024-16.08.2024)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2024
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.04.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.04.2024
Effective date
05.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2024 թվականի N 448-Ն

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԿՖԿՏՀ) ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել, որ Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) ծրագրային ապահովման (SOFT) ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող երկու փուլով մրցույթի շրջանակում մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար ներկայացվող փաստաթղթերը, նախաորակավորման մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերը, կանխավճարի մարման կարգը, ինչպես նաև պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանվում են գնման հայտով՝ չկիրառելով հավելվածի 60-րդ կետի, 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության և նույն կետի 9-րդ ու 10-րդ ենթակետերը, 114-րդ կետի 2-րդ ենթակետի և 33-րդ կետի պահանջները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
15.08.2024, N 1265-Ն 16.08.2024, N 448-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation