Basic information
Number
N 1429-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (16.03.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
15.03.2024
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
15.03.2024
Effective date
16.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» մարտ 2024 թ.

N 1429-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 999-Ա ՀՐԱՄԱՆՈՎ «ՆՈՐՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 12-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`

 

Հրամայում եմ`

 

1. Վերացնել Առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 12-ի ««ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2016 թվականի դեկտեմբերի 20-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002217 լիցենզիայի գործողությունը` պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական տեսակը կասեցնելու մասին» N 999-Ա հրամանով լիցենզիայի գործողության կասեցումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝

1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 

Ա. Ավանեսյան