Basic information
Number
N 214-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.03.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
29.03.2024
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
29.03.2024
Effective date
30.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 214-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝

1) լեգո խաղալիք ԼԵԴ լուսատուներով՝ 1,300 տուփ, 2,379 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 165,241.96 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն.

2) USB փոխարկիչ՝ 275 հատ, 3,657.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 685 ԱՄՆ-ի դոլար, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն.

3) համակարգիչ՝ 17 հատ, 29,562.84 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 340 ԱՄՆ-ի դոլար և 1,462,170 դրամ, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան


29.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation