Basic information
Number
ՀՕ-105-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (28.02.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
28.02.2024
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
25.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ տասներկուերորդ պարբերությունով.

«Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան, սահմանում է նաև հարկային մարմնի կողմից հարկադիր կատարման ներկայացված չկատարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) հարկային մարմնի՝ չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «կարգադրությունը,» բառից հետո լրացնել «հարկային մարմնի՝ չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումը,» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հարկային մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-105-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation