Basic information
Number
N 28-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.04.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 25.03.2024
Enactment organisation
Ապարան համայնքի ավագանի
Enactment date
19.03.2024
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
19.03.2024
Effective date
04.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ՄԱՐՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 28-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ, ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2023 ԹՎԱԿԱՆԻ N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2024 թ. փետրվարի 29-ի N 297-Ն որոշմամբ պետության կողմից սուբվենցիոն ծրագրով նախատեսված Ապարան համայնքի ասֆալտապատման աշխատանքների համար հատկացվելիք 143767,6 հզ դրամ ֆինանսավորումը և Եղիպատրուշի գազաֆիկցման աշխատանքների կատարման համար հատկացված 5346,800 հզ դրամ ֆինանսավորումը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Ապարան համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի մասերում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 149114,4 հզ դրամ՝ համաձայն հավելվածի.

բ) Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 149114,4 հզ. դրամով:

2. Ապարան համայնքի վարչական բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունը՝

ա) Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի նախահաշվի 4233 հոդվածին կատարել ավելացում՝ 150.0 հազ. դրամ:

բ) Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4251 հոդվածից կատարել պակասեցում՝ 150.0 հզ դրամ:

2. «Ապարան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 22.12.2023 թվականի N 161-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

 

Ավագանի՝ (Կողմ-19), (Դեմ-0),

(Ձեռնպահ-0)

 

 

Եղիազարյան Կարեն

Կարապետյան Արկադի

Ենոքյան Դավիթ

Պետրոսյան Գոռ

Խալաթյան Արթուր

Ավդալյան Արարատ

Մակարյան Վահան

Մանուկյան Աղաբեկ

Մխիթարյան Վարդան

Սահակյան Հովհաննես

Գեղամյան Խաչիկ

Երեմյան Աղվան

Սաֆարյան Սևակ

Ասատրյան Արամ

Սարգսյան Արշակ

Կարապետյան Արտյոմ

Դավթյան Արտյոմ

Կոստանյան Ժորա

Սարգսյան Սուրեն

   

 

 Համայնքի ղեկավար՝

Կ.Մ.Եղիազարյան

 

Հավելված N 1-4

Ապարան համայնքի ավագանու

19.03.2024թ. 28-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation