ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հարկադիր կատարողը չի կասեցնում կատարողական վարույթը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում:»:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 15 |