Գլխավոր տեղեկություն
Համար
N 1515-XI.
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.1989-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989.05.31/10(942) Հոդ.45
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
26.05.1989
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
26.05.1989

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1918 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՕՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. 1918 թվականի մայիսի 28-ը ճանաչել հայկական պետականության վերականգնման օր:

2. Եռագույն (կարմիր-կապույտ-նարնջագույն) դրոշը համարել հայկական ազգային խորհրդանիշ:

 

Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ`

 

Հ. Ոսկանյան

 

Հայկական ԽՍՀ Գերագույն
ԽՈՐՀՐԴի նախագահության քարտուղար`

Ն. Ստեփանյան

 

26 մայիսի 1989 թվականի,
քաղ. Երևան
N 1515-XI.