«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2002թ.
Պետական գրանցման թիվ 60602380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
|
21 նոյեմբերի 2002 թ. |
N 75-ԱՄ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԷՆ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71, 72 հդ-ները
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ԷՆ կողմից ՀՀ կառավարության 15.01.1996 թ. «Գերատեսչական նորմատիվ ակտերի մասին» թիվ 13 որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված հետևյալ իրավական ակտերը.
|
NN |
Ակտերի ցանկը |
|
1. |
ՀՀ էներգետիկայի համակարգում էլեկտրաէներգիայի արտադրության իրացման ոլորտներում լրիվ նյութական պատասխանատվություն սահմանելու կարգ, (հրաման) 06.03.96 թ. N 34-ԳՄ |
|
2. |
Կարգ հովհարային գրաֆիկներից դուրս էլեկտրաէներգիայի մատակարարման մասին, (հրաման) 21.03.96 թ. N 52-ԳՄ |
|
3. |
Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի կապարակնքման կարգի հաստատման մասին, (հրաման) 03.04.98 թ. N 83-ԳՄ |
|
4. |
«Էլեկտրաէներգիայից օգտվելու կանոններ»-ի 25, 33, 49, 54, 63 և 69 կետերից բխող փաստաթղթերի օրինակելի ձևերի հաստատման մասին, (հրաման) 03.04.98 թ. N 84-ԳՄ |
|
5. |
Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգի մասին, (հրաման) 13.04.98 թ. N 94-ԳՄ |
|
6. |
«ՀՀ ԷՆ համակարգի ձեռնարկությունների և ՊՓԲԸ-ների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման (աճուրդի միջոցով վաճառքի, հաշվեկշռից-հաշվեկշիռ անհատույց հանձնելու, լուծարման, դուրս գրման) կարգ», (հրաման) 13.05.98 թ. N 131-ԳՄ |
|
7. |
Սպառողների էլեկտրակայանքները (էլեկտրական սարքավորումները) գործող էլեկտրական ցանցերին միացման և շահագործման թույլտվության հրահանգի հաստատման մասին, (հրաման) 17.08.98 թ. N 259-ԳՄ |
|
8. |
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 131 և 131.1 հոդվածներից բխող փաստաթղթերի հաստատման մասին, (հրաման) 09.07.99 թ. N 111-ԴԶ |
| 9. | ՀՀ էներգետիկայի նախարարի 1999 թ. հուլիսի 9-ի «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 131 և 131.1 հոդվածներից բխող փաստաթղթերի հաստատման մասին» թիվ 111-ԴԶ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, /հրաման/ 03.03.00 թ. N 36-ԴԶ |
| 10. |
Բնական գազի փոխադրման համակարգում տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար գազի ծախսի հաշվարկի հրահանգի հաստատման մասին, /հրաման/ 15.02.99 թ. N 21-ՄՄ |
2. Իրավաբանական վարչության պետի ժ/պ Ռ.Փիլոյանին՝ սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
|
Նախարար |
Ա. Մովսիսյան |