ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 4-րդ կետի «սահմանումը» բառը փոխարինել «դասակարգումը» բառով.
2) 7-րդ կետի «հողամասի» բառը փոխարինել «ինչպես նաև» բառերով.
3) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում և հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ), քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նաև սահմանում և փոփոխում են հողերի նպատակային և գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով.».
2) 2-րդ կետի «սահմանված կարգով ու բնակավայրերի գլխավոր հատակագծերին, համայնքների վարչական սահմաններում ներառված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին համապատասխան» բառերը փոխարինել «գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածում`
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) համայնքների հողերի օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա:»:
Հոդված 5. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «գոտիավորման և» բառերը հանել:
Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով և բնակավայրի գլխավոր հատակագծերով» բառերը փոխարինել «գլխավոր հատակագծերով և քաղաքաշինական գոտիավորման նախագծերով» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քաղաքաշինական նպատակներով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը օգտագործվում են գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով սահմանված նպատակներով և փուլերով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 29-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «գոտիավորման և» բառերը.
2) 1-ին մասի «գոտիավորման և» բառերը հանել, իսկ նույն մասը «սխեման» բառից հետո լրացնել «հողաշինարարական փաստաթուղթ է, որը» բառերով.
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հողերի օգտագործման սխեմաները պետք է պահանջներ պարունակեն սույն օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով հողաշինարարության խնդիրների կարգավորման վերաբերյալ` տվյալ համայնքին առնչվող մասով:».
4) 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի «գոտիավորման և» բառերը հանել.
5) 4-րդ մասի «կառավարությունը» բառը փոխարինել «համայնքի ավագանին» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 37-րդ հոդվածում`
1) վերնագիրը «առաջադրվող» բառից հետո լրացնել «քաղաքաշինական,» բառով.
2) 1-ին մասը «հողի պահպանությանը,» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական,» բառով.
3) 2-րդ մասի «, ինչպես համալիր, այնպես էլ» բառերը փոխարինել «քաղաքաշինական,» բառով:
Հոդված 10. Օրենսգրքի 42-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետի «գոտիավորման և» և «բնակավայրերի» բառերը հանել.
2) 1-ին մասի 5-րդ կետի «համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող տարածքներում» բառերը փոխարինել «մարզի վարչական տարածքում գտնվող» բառերով.
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տեղական ինքնակառավարման մարմինները հողամասերը տրամադրում են սույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան:».
2) 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մինչև սույն մասին համապատասխան` հողամասի նկատմամբ սահմանված կարգով գույքային իրավունքի պետական գրանցում ստանալը հողամասը` դրա սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է օգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ:»:
Հոդված 12. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության «, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի հատակագծերը` մարզպետները կամ վերջիններիս կողմից լիազորված անձինք» բառերը հանել:
Հոդված 13. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «գոտիավորման և» և «բնակավայրերի» բառերը հանել:
Հոդված 14. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գոտիավորման և» և «բնակավայրի» բառերը հանել:
Հոդված 15. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «գոտիավորման և» և «բնակավայրերի» բառերը հանել:
Հոդված 16. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի «Բնակավայրերի» և «գոտիավորման և» բառերը հանել:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|