Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-190-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2011-01.01.2012)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.924
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը «քաղաքացիական,» բառից հետո լրացնել «Ազգային ժողովի աշխատակազմի,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.

 

«ա.1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` պետական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք,»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 16

Երևան

ՀՕ-190-Ն