Գլխավոր տեղեկություն
Համար
N 601-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«02» փետրվար 2024 թ.

N 601-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի հունվարի 24-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը`

1) 2004 թվականի հուլիսի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000589 լիցենզիայի գործողությունը` հիվանդանոցային և արտահիվանդանոցային ախտաբանաանատոմիական, ֆիզիոթերապևտիկ, բժշկական գենետիկական, սեռախտաբանական տեսակների մասով մինչև 2025 թվականի հունվարի 26-ը

2) 2007 թվականի օգոստոսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001045 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` մաշկաբանական, վեներաբանական տեսակների մասով մինչև 2025 թվականի հունվարի 26-ը

3) 2016 թվականի մարտի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002147 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` լաբորատոր ախտորոշիչ (բջջաբանական, շճաբանական (սերոլոգիական), հյուսվածքաբանական, իմունաբանական) տեսակների մասով մինչև 2025 թվականի հունվարի 26-ը

4) 2021 թվականի ապրիլի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002881 լիցենզիայի գործողությունը` հիվանդանոցային` քիթ-կոկորդ-ականջաբանական, անոթային վիրաբուժական, ուրոլոգիական տեսակների մասով մինչև 2025 թվականի հունվարի 26-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ