Basic information
Number
ՀՕ-85-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2024
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
07.02.2024
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
01.03.2024
Effective date
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-11-րդ մասերով.

 

«7. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7206 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
110-ապատիկի չափով

8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7207 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
110-ապատիկի չափով

9. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7224 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
110-ապատիկի չափով

10. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7403 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
400-ապատիկի չափով

11. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7601, 7603 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների

բազային տուրքի
300-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի վերջին պարբերության «2-6-րդ» բառերը փոխարինել «2-11-րդ» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 1

Երևան

ՀՕ-85-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: