Basic information
Number
N 104-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.07.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.220
Enactment organisation
Գյուղատնտեսության նախարար
Enactment date
24.05.2004
Signing organisation
Գյուղատնտեսության նախարար
Signing date
24.05.2004
Effective date
11.07.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10604155


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 մայիսի 2004 թ.
ք. Երևան

N 104-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 227-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2002 թվականի օգոստոսի 19-ի «Քաղաքացիական առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 227-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1. Հրամանի N 1 հավելվածի 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով:

2. Հրամանի N 1 հավելվածի 6-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հասարակական միավորումների ներկայացուցիչներն ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»:

3. Հրամանի N 2 հավելվածի 6-րդ կետի «գ» ենթակետի «Գյուղատնտեսության բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով:

4. Հրամանի N 2 հավելվածի 6-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին` սույն հրամանըսահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար

Դ. Լոքյան