Basic information
Number
N 749-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.03.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է 29.02.2024
Enactment organisation
Երևանի քաղաքապետ
Enactment date
27.02.2024
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
27.02.2024
Effective date
01.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 749-Ա

«27» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ԱՎԱ-ԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անդրանիկ Հովհաննեսի Գևորգյանի կողմից լիազորված անձ Եկատերինա Ավետիքի Տարախչյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշմամբ․

1. «ԱՎԱ-ԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2023-2024 թվականների ձմեռային սեզոնի համար տրամադրել Երևան քաղաքի Մ.Սարյան փողոցի հ.1 շենքի հ.16 հասցեին հարակից 8.7քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ հանրային սննդի ծառայության կազմակերպման ձմեռային սեզոնի թույլտվության համար սահմանված տեղական տուրքը վճարված է:

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում «ԱՎԱ-ԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation