Basic information
Number
N 229-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (28.10.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2002.10.18/26(112) Հոդ.208
Enactment organisation
Գյուղատնտեսության նախարար
Enactment date
19.08.2002
Signing organisation
Գյուղատնտեսության նախարար
Signing date
19.08.2002
Effective date
28.10.2002

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10602214

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 229-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ գյուղնախարարի 2002 թ. հուլիսի 4-ի N 188 հրամանը:

2. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող մսի և մսամթերքի պահպանման ժամանակ առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը»: (հավելվածը կցվում է)

3. Նախարարության սննդի և վերամշակող արդյունաբերության գլխավոր վարչությանը (Մ. Գրիգորյան)՝ յոթնօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող մսի և մսամթերքի պահպանման ժամանակ առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» ներկայացնել ՀՀ պետական եկամուտների նախարարություն՝ համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

 

Նախարար

Դ. Զադոյան

 

 

Հավելված

 

Համաձայնեցված է՝
ՀՀ պետական եկամուտների
նախարարություն
20 օգոստոսի 2002 թ.

 

Հաստատված է՝
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
19 օգոստոսի 2002 թ.
N 229-Ն հրամանով

 

Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է մսի և մսամթերքի պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային չափերը։

2. Մսի և մսամթերքի պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստները հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխություններից (պակասորդից) առաջացած կորուստների։

3. Բնական կորուստներին չեն դասվում մսի և մսամթերքի պահպանման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։

 

II. ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)

 

1. Սպանդից անմիջապես հետո բնական պաղեցման կամ սառնարանում մինչև 4 աստիճան ցելսիուսի սառեցման ժամանակահատվածում

- տավարի մսի (երկատված, քառատված կամ մասնագիտացված մսեղիքով) -1.6 տոկոս

- ոչխարի և այծի մսի ( ամբողջական կամ երկատված մսեղիքով) - 1.7 տոկոս

- խոզի մսի (ամբողջական կամ երկատված մսեղիքով, խոճկոր) - 1.5 տոկոս

- թռչնի միս ( հավ, հնդկահավ, սագ, բադ՝ ամբողջական մսեղիքով) - 1.0 տոկոս

2. Սառեցված միսը սառնարանում պահպանելիս

 

ՄՍԵՂԻՔԸ

Կորստի չափը տոկոսներով

Տավարի երկատված, քառատված կամ մասնատված մսեղիք

0.55

Ոչխարի և այծի ամբողջական և երկատված մսեղիք

0.65

Խոզի ամբողջական և երկատված մսեղիք

0.35

Թռչնի միս (հավ, հնդկահավ, սագ, բադ` ամբողջական մսեղիքով)

0.30

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation