Basic information
Number
N 622-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.02.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ОВМИД РА 2010.05.05/18(752) 21.02.2024
Enactment organisation
Երևանի քաղաքապետ
Enactment date
19.02.2024
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
19.02.2024
Effective date
22.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 622-Ա

«19» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ, ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.123 ՇԵՆՔԻ Հ.3՝ 70.8ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Խուդո Դավիթի Ղասոյանի դիմումը` Երևանի Անդրանիկի փողոցի հ.123 շենքի հ.3՝ 70.8քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող, Անդրանիկի փողոցի հ.123 շենքի հ.3՝ 70.8քմ ընդհանուր մակերեսով բնակարանն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20.12.2014թ. հ.20122014-01-0087 վկայական) անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ Խուդո Դավիթի Ղասոյանին (1 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես նվիրառուի սեփականություն:

2. Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation