Basic information
Number
թիվ 18-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.02.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2024
Enactment organisation
Վիճակագրության պետական խորհուրդ
Enactment date
14.02.2024
Signing organisation
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Signing date
14.02.2024
Effective date
21.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«14» փետրվար 2024 թ. 

թիվ 18-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 55-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի ««Բնապահպանության և բնական պաշարների արդյունավետ օգտագործման պետական վերահսկողության մասին» Ձև 1-բնապահպանություն (կիսամյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 217-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 55-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2024 թվական: