Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21702/22
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 14.02.2024
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.01.2024
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2024

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԼՈՐԵՑՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 21702/22)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

18 հունվարի 2024թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Լորեցյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović]՝ Նախագահ,

Անյա Զայբերտ Ֆոա [Anja Seibert-Fohr],

Էն Լուիզ Բորման [Anne Louise Bormann]՝ դատավորներ,

և Վիկտորյա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2023 թվականի դեկտեմբերի 14-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Առինջ գյուղում գործող իրավաբան պրն Լ. Սահակյանը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

4. Դիմումատուի՝ գանգատի համար նշանակություն ունեցող տվյալները և տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. Կոնվենցիայի 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

5. Դիմումատուն բողոք է ներկայացրել հիմնականում առ այն, որ իր մինչդատական կալանքի ժամկետն անհիմն երկար է եղել։ Նրա բողոքը ենթակա է քննության Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն:

6. Դատարանը նկատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունքի կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքները նշվել են իր մի շարք վճիռներում (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland [GC]], թիվ 30210/96, § 110, ՄԻԵԴ 2000-XI, և ՄքՔեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [McKay v. the United Kingdom [GC]], թիվ 543/03, §§ 41-44, ՄԻԵԴ 2006-X)։

7. Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 629/11, §§ 48 և հաջորդող պարբերություններ, 2016 թվականի հոկտեմբերի 20, և Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի թիվ 12895/06, 2012 թվականի հունիսի 5-ի նախադեպային գործերով Դատարանն արդեն իսկ գտել է, որ տեղի է ունեցել խախտում սույն գործում առկա հարցերին նմանատիպ հարցերի առնչությամբ:

8. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար որևէ համոզիչ փաստ կամ փաստարկ։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկայիս գործում դիմումատուի մինչդատական կալանքի տևողությունը չափազանց երկար և անհիմն է եղել։

9. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

10. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Արա Հարությունյանի գործը, § 66), ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է բողոքը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունելի:

2. Վճռում է, որ սույն բողոքներով բացահայտվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ մինչդատական կալանքի չափազանց երկար տևողության առնչությամբ։

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի հունվարի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վիկտորյա Մարադուդինա՝

Ֆարիս Վեհաբովիչ՝

 

Քարտուղարի տեղակալի

պաշտոնակատար

 

Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ (կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունը)

 

Գանգատ թիվ

Ներկայացման ամսաթիվը

Դիմումա-տուի անունը

Ծննդյան ամսաթիվը

Ներկայա-ցուցչի անունն ու գտնվելու վայրը

Կալանա-վորման ժամկետը

Դատարանը, որը կայացրել է կալանա-վորման մասին որոշումը
/քննել է բողոքը

Հատուկ թերութ-յունները

Դիմումա-տուներից յուրաքան-չյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը

(եվրոյով)1

Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի դիմաց շնորհվող գումարը

(եվրոյով)2

21702/ 22

20 ապրիլի 2022թ

Գևորգ

ԼՈՐԵՑՅԱՆ

1994

Սահակյան Լևոն

Առինջ գյուղ

4 դեկտեմբերի 2019թ. - 19 հոկտեմբերի 2022թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Վերաքննիչ քրեական դատարան

դատարանների կողմից բերված պատճառների ոչ կայուն բնույթը վարույթը պատշաճ կերպով չիրականացնելը, որը հանգեցրել է նախնական կալանքի չափից երկար տևողության

2,000

250

 

__________________

1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: