ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 73-րդ հոդվածի 3-րդ մասի «հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 74-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն» բառերով,
2) 12-րդ մասի «Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Համապետական» բառով, իսկ «սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված ժամկետում» բառերը` «սույն հոդվածի համապատասխանաբար 16-րդ և 17-րդ մասերով նախատեսված ժամկետներում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունիսի 14 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|