Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-166-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2011-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.16/36(839) Հոդ.854
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 149-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 151-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 152-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 154-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 154.3-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 154.4-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 154.5-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 154.6-րդ հոդվածով.

 

«Հոդված 154.6. Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

 

Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեքի տարի ժամկետով:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 14
Երևան
ՀՕ-166-Ն