Գլխավոր տեղեկություն
Համար
N 724-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2025 թվականի N 724-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 45.3-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 5-ի N 724-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները:

2. Կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից սահմանած կարգով` Կոմիտեի ծառայողի անմիջական ղեկավարի և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող համապատասխան տեղակալի միջնորդությամբ։

3. Հատուկ միջոցները հատկացվում են հատուկ միջոցների հաշվառման մատյանում (Ձև 1) համապատասխան գրառում կատարելուց հետո` դրանք ստացող ծառայողի ստորագրությամբ:

4. Հատուկ միջոցները գործադրվում են միայն նրանց մարտավարատեխնիկական բնութագրերին և նշանակությանը համապատասխան:

5. Միջոցառման ավարտից հետո ծառայողը հատուկ միջոցները հանձնում է սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակցին, ով ստուգում է դրա չվնասված և ամբողջական լինելը և համապատասխան նշում է կատարում հատուկ միջոցների հաշվառման մատյանում: Թերությունների հայտնաբերման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, ստորագրվում է հանձնողի և սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայողի կողմից, իսկ վերջինս այն մեկօրյա ժամկետում զեկուցագրով ներկայացնում է ըստ վերադասության:

6․ Հատուկ միջոցները պետք է պահվեն հատուկ պահասենյակներում` ըստ իրենց տեխնիկական փաստաթղթերի պահանջների՝ մետաղական կամ փայտյա արկղերում կամ դարակաշարերի վրա, կամ համապատասխան պայուսակներում, ինչպես նաև Կոմիտեի ծառայողի մետաղյա պահարանում: Հատուկ պահասենյակներում պահվող hատուկ միջոցների պահպանության համար անմիջական պատասխանատվություն է կրում սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանումը, իսկ Կոմիտեի ծառայողին հատկացված և նրա մոտ պահվող հատուկ միջոցների համար՝ Կոմիտեի ծառայողը:

7. Հատուկ միջոցները Հակակոռուպցիոն կոմիտեում ընդունվում, հսկվում և պարբերաբար ստուգվում են սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից՝ առաջին անգամ` Հակակոռուպցիոն կոմիտեում ընդունման ժամանակ և հետագայում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որի ընթացքում ստուգվում են դրանց առկայությունը, պիտանելիությունը, արտաքին տեսքը և պահպանման ժամկետների համապատասխանությունը։ Յուրաքանչյուր ստուգման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրվում է առաջին անգամ ընդունման դեպքում՝ հանձնողի (հանձնողների) և սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայողի (ծառայողների) կողմից, իսկ յուրաքանչյուր ամիս ստուգման դեպքում՝ սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայողի (ծառայողների) կողմից։ Թերությունների հայտնաբերման դեպքում դրանք շարադրվում են արձանագրության մեջ, որն սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման ծառայողի զեկուցագրով մեկօրյա ժամկետում ներկայացվում է ըստ վերադասության:

8. Շահագործման համար ոչ պիտանի (այդ թվում՝ ժամկետանց) հատուկ միջոցների վերաբերյալ սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից կազմվում է դուրսգրման ակտ, որից հետո դրանք հանձնվում են Կոմիտեի նախագահի կողմից սահմանած կարգով որոշված մարմնին (կազմակերպությանը)` ոչնչացման համար:

 

Ձև 1

 

ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

NN

ը/կ

Հատուկ միջոցի անվա- նումը

Հատ- կացնելու ամսա- թիվը

Քա- նակը

Հատ- կացնելու նպա- տակը

Ստա- ցողի անունը, ազգա- նունը և ստորա- գրու-

թյունը

Հատ- կացնողի անունը, ազգա- նունը և ստորա- գրու-

թյունը

Վերա- դարձ- նելու ամսա- թիվը

Հանձ- նողի անունը, ազգա- նունը և ստորա- գրու-

թյունը

Ընդու- նողի անունը, ազգա- նունը և ստորա- գրու-

թյունը

Օգտա- գործման ամսա- թիվը

Թույլա- տրված է (ում) հրա- մանով, ամսա- թիվը և

համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան