ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 151-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1574-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Վ.Ա.Շ. ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «Վ.Ա.Շ. ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 1574-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ կետի «և 16-17-րդ» բառերը փոխարինել «, 16-17-րդ և 20-րդ» բառերով.
2) 2-րդ կետի «և LIZ0099» բառերը փոխարինել «, LIZ0099 և LIZ0150» բառերով.
3) որոշման հավելվածը 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 18-20-րդ կետերով՝
| 
 «18.  | 
 7210490009  | 
 Սև մետաղյա ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, չներկված՝ առանց պոլիմերային ծածկույթի  | 
 Հաստությունը՝ 0,27 մմ-ից մինչև 1,2 մմ, լայնք՝ 1 մետր կամ 1,25 մետր  | 
 կգ  | 
 3 000 000  | 
 Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա  | 
 Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա  | 
 975 000 000  | 
|
| 
 19.  | 
 7210708000  | 
 Սև մետաղյա երկկողմանի տաք ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, ներկված՝ պոլիմերային ծածկույթով  | 
 Հաստությունը՝ 0,27 մմ-ից մինչև 1,2 մմ, լայնք՝ 1 մետր կամ 1,25 մետր  | 
 կգ  | 
 3 000 000  | 
 Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա  | 
 Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա  | 
 1 500 000 000  | 
|
| 
 20.  | 
 8704229209  | 
 Բեռնատար կողավոր դիզելային ավտոմեքենա Ֆոտոն մակնիշի  | 
 Բեռնատար կողավոր դիզելային ավտոմեքենա Ֆոտոն մակնիշի 2023 թվականի արտադրության  | 
 հատ  | 
 6  | 
 Չինաստան  | 
 Չինաստան  | 
 36 900 000  | 
 Լիզինգի պայմա-նագիր թիվ LIZ0150».  | 
4) որոշման հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «796 938 800» թիվը փոխարինել «3 308 838 800» թվով։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|