Basic information
Number
ՀՕ-198-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (26.11.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1328
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
04.10.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
02.11.2005
Effective date
26.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 11-րդ հոդվածում`


ա) չորրորդ մասի «(բացառությամբ անշարժ գույքի կամ շարժական գույքի հիփոթեքի)» բառերը փոխարինել «(բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի)» բառերով.

բ) հինգերորդ մասի «անշարժ գույքի գրավի» բառերը փոխարինել «անշարժ գույքի հիփոթեքի», իսկ «շարժական գույքի հիփոթեքի» բառերը՝ «շարժական գույքի կոշտ գրավի» բառերով.

գ) հինգերորդ մասից հանել «հնգապատիկի» բառը:

 

Հոդված 2.  Օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետի «ժե» ենթակետից հանել «եռապատիկի» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 18.4-րդ կետում «տեղագրական և կադաստրային քարտեզագրման համար` տարեկան» բառերը փոխարինել «տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման համար՝ տարեկան» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» և «ժդ» ենթակետերով`


«ժգ) սեփականատերերը և օգտագործողները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերը վավերացնելու համար.

ժդ) Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերը վավերացնելու համար:»:


Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկու պարբերություններով՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու համար սեփականատերերը և օգտագործողներն ազատվում են պետական տուրքի վճարումից:

Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
  

Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 2
Երևան
ՀՕ-198-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation