Գլխավոր տեղեկություն
Համար
N 678-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2025 թվականի N 678-Ա

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԽՈՆԱՎԱԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը, 61.2-րդ հոդվածի առաջին մասը, ինչպես նաև նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազոր մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությամբ` մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը, ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով, բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված և ոչ ջրամբարներից բաց թողնված ոռոգման մատակարարված ջուրը համարել անհատույց:

2. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը 2025 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափել, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել անհատույց:

3. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան