Գլխավոր տեղեկություն
Համար
N 671-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2025 թվականի N 671-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել Մ-1, Երևան–Գյումրի - ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 և կմ 17+400 ճանապարհահատվածներում տեղադրված Հայաստանի Հանրապետությանը հանձնվող գույքը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՄԱԶԾ կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 29-ի N 671-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱԶԾ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափման միավորը

Քանակը

Միավորի ձեռքբերման արժեքը

(ՀՀ դրամ)

Ընդամենը՝ ձեռքբերման արժեքը

(ՀՀ դրամ)

1․

Լուսացույց T1

հատ

4

268,000

1,072,000.00

2․

Հետիոտնային լուսացույց П1

հատ

4

220,000

880,000.00

3․

Հեռավար կառավարման վահանակ (զումեր, կոճակ պաշտպանիչ տուփով,

վահանակ/կոնտրոլեր)

լրակազմ

2

300,000

600,000.00

4․

Մալուխ 14*0.7

մետր

80

1840

147,200.00

5․

Մալուխ 7*0,7

մետր

40

1,000

40,000.00

6․

Մալուխ 2*2,5

մետր

420

720

302,400.00

7․

Լուսացույցի հենասյուն

(մետաղական խողովակ

159x4.5 L=7000,

մետաղական քառանկյուն

պրոֆիլ 100x80x4 L=3500,

մետաղական քառանկյուն

պրոֆիլ 60x60x4 L=2500,

մետաղական քառանկյուն

պրոֆիլ 60x60x4 L=2000)

լրակազմ

4

680,000

2,720,000.00

8.

Սնուցման լարերի

հենասյուներ

հատ

9

92,000

828,000.00

9.

Երթևեկության նշանի

հենասյուն

հատ

6

30,000

180,000.00

10.

«5.19.1» երթևեկության նշան

հատ

8

54,000

432,000.00

11.

«5.19.2» երթևեկության նշան

հատ

4

54,000

216,000.00

12.

«1.8» երթևեկության նշան

հատ

4

54,000

216,000.00

13.

«1.22» երթևեկության նշան

հատ

4

54,000

216,000.00

14.

«4.1.1» երթևեկության նշան

հատ

1

54,000

54,000

 

Ընդամենը

     

7.903.600․00

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան