Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-124-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.643
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 օրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի երդման տեքստում «կերպով» բառը հանել:

 

Հոդված 2. Կանոնագրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասում «(հավելված 4)» բառերը հանել:

 

Հոդված 3. Կանոնագրքի 65-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի երրորդ նախադասությունում «առանձնապես» բառը փոխարինել «անձնապես» բառով.

2) 9-րդ մասում «զինվորական պաշտոնով» բառերը փոխարինել «ազգանունով» բառով:

 

Հոդված 4. Կանոնագրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը «դեպքում» բառից առաջ լրացնել «պատահարների» բառով:

 

Հոդված 5. Կանոնագրքի 74-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունում «ռազմական և պետական» բառերը փոխարինել «պետական և ծառայողական» բառերով:

 

Հոդված 6. Կանոնագրքի 80-րդ հոդվածի ութերորդ պարբերությունում և 88-րդ հոդվածի 2-րդ ու 5-րդ մասերում «զորական» բառը փոխարինել «զորային» բառով:

 

Հոդված 7. Կանոնագրքի 82-րդ հոդվածի 2-րդ մասում «ռեժիմով սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «օրվա կարգացուցակով սահմանված ժամկետներում» բառերով:

 

Հոդված 8. Կանոնագրքի 87-րդ հոդվածի առաջին նախադասությունում «գործերի և հրամանատարների պաշտոնների» բառերը փոխարինել «հրամանատարների գործերի և պաշտոնների» բառերով:

 

Հոդված 9. Կանոնագրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում «հաշվված քանակը, փաստական» բառերը փոխարինել «հաշվառված քանակը, փաստացի» բառերով:

 

Հոդված 10. Կանոնագրքի 90-րդ հոդվածի առաջին նախադասությունը «ապահովության» բառից հետո լրացնել «, պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման» բառերով:

 

Հոդված 11. Կանոնագրքի 91-րդ հոդվածում`

 

1) տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«-միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ եթե դրանք արդեն տեղի են ունեցել, ժամանակին զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին) և անհապաղ հաղորդել համապատասխան իրավապահ մարմիններին, նշանակել ծառայողական քննություն, անձամբ մասնակցել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ պատճառած դեպքերի հետաքննությանը` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանությունը մինչև իրավապահ մարմինների ներկայանալը.».

2) քսանմեկերորդ պարբերության «ծառայական հետաքննություն» բառերը փոխարինել «ծառայողական քննություն» բառերով:

 

Հոդված 12. Կանոնագրքի 95-րդ հոդվածի առաջին նախադասությունը «հաշվառման վիճակի» բառերից հետո լրացնել «, պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման» բառերով:

 

Հոդված 13. Կանոնագրքի 97-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 97. Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու, անձնակազմի դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, գաղափարադաստիարակչական և հասարակական-պետական պատրաստության, ինչպես նաև սոցիալ-իրավական, տեղեկատվական, հոգեբանական և մշակութաժամանցային միջոցառումների ապահովման համար:»:

 

Հոդված 14. Կանոնագրքի 98-րդ հոդվածում`

 

1) ութերորդ պարբերության «տեղեկություն տալ աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում եղած իրադարձությունների» բառերը փոխարինել «տալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի» բառերով, իսկ «անցկացման» բառը` «սկզբունքները և» բառերով.

2) տասնմեկերորդ պարբերության «միավորումների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով, իսկ «պրոպագանդման» բառը` «քարոզչության» բառով.

3) տասներկուերորդ պարբերության «հոգևոր և կուլտուրական» բառերը փոխարինել «հոգևոր դաստիարակության և մշակութային» բառերով.

4) տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- վերահսկել դաստիարակչական աշխատանքի ընթացքում տեխնիկական միջոցների և կուլտուր-լուսավորչական գույքի նպատակային օգտագործումը, անձնակազմին պարբերական մամուլով և փոստային առաքումներով ժամանակին ապահովումը.»:

 

Հոդված 15. Կանոնագրքի 100-րդ հոդվածում`

 

1) ութերորդ պարբերությունը «միջոցների» բառից հետո լրացնել «առկայությունն ու» բառերով.

2) տասնմեկերորդ պարբերության «հավաքակայանին» բառը փոխարինել «հավաքակայանային» բառով:

 

Հոդված 16. Կանոնագրքի 102-րդ հոդվածի տասներեքերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Կանոնագրքի 104-րդ հոդվածում`

 

1) երկրորդ պարբերության «ստորագրած» բառը հանել.

2) իններորդ պարբերության «ինչպես նաև հետաքննություն» բառերը հանել.

3) տասներորդ պարբերության «ղեկավարել» բառը փոխարինել «աջակցել» բառով.

4) տասնմեկերորդ պարբերության «զինվորական ոստիկանության, զինվորական տրիբունալի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության, ռազմական ոստիկանության,» բառերով.

5) տասներկուերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 18. Կանոնագրքի 107-րդ հոդվածի առաջին նախադասությունում «հակահրդեհային» բառը փոխարինել «հակաօդային» բառով:

 

Հոդված 19. Կանոնագրքի 112-րդ հոդվածից հետո շարադրված վերնագրում «կենտրոնական» բառը փոխարինել «կենսաբանական» բառով:

 

Հոդված 20. Կանոնագրքի 113-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նա պատասխանատու է գնդում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցառումների իրականացման համար և պարտավոր է`

 

- պատրաստել քիմիկ-հրահանգիչներ և արտահաստիքային քիմիկ-հետախույզներ.

- ապահովել գնդի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը, մշտապես բացահայտել ռադիացիոն, քիմիական իրավիճակը, գնդի տեղաբաշխման և մարտական գործողությունների շրջանում իմանալ օդի վերգետնյա շերտի օդերևութաբանական իրադրությունը.

- ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել ստորաբաժանումներում և գնդի պահեստում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության սպառազինության, անհատական միջոցների առկայությունը և տեխնիկական վիճակը.

- յուրաքանչյուր ուսումնական փուլի սկզբում կազմակերպել և իրականացնել անձնակազմի հակագազերի տեխնիկական ստուգումը և հարմարեցումը:»:

 

Հոդված 21. Կանոնագրքի 114-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունում «ռեժիմի մշակմանը և մթերքների բաշխմանը,» բառերը փոխարինել «շաբաթական ճաշացանկի մշակմանը,» բառերով, իսկ նույն պարբերությունը «անձնակազմի» բառից հետո լրացնել «սննդի տրման կարգի,» բառերով:

 

Հոդված 22. Կանոնագրքի 119-րդ հոդվածին նախորդող վերնագրում «չափաբանական» բառը փոխարինել «չափագիտական» բառով:

 

Հոդված 23. Կանոնագրքի 119-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 119. Գնդի չափագիտական ծառայության պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և չափագիտական լաբորատորիայի (չափիչ տեխնիկական կետի) անձնակազմի ուղղակի պետն է: Սույն Կանոնագրքի 109-111 հոդվածներում, սահմանվածներից բացի, նա պարտավոր է`

- կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովումը, իրականացնել բարդ և պատասխանատու չափումների անմիջական ղեկավարումը.

- ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել չափիչ միջոցների վիճակը, կիրառման ու պահպանման ճշտությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովման ծավալն ու ամբողջականությունը.

- վերլուծել սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովման վիճակը, կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման արդյունավետությունն իջեցնող պատճառների կանխարգելման միջոցառումները.

- ցուցաբերել օգնություն չափիչ միջոցները շահագործող անձնակազմին, նրանց հետ անցկացնել գործնական պարապմունքներ.

- վարել գնդի չափիչ միջոցների հաշվառում.

- մասնակցել նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովման մասով ընդունող ու շահագործման հանձնաժողովի աշխատանքներին:»:

 

Հոդված 24. Կանոնագրքի 120-րդ հոդվածում`

 

1) երկրորդ պարբերության «կրակված» բառը հանել, իսկ նույնը «պայթեցումը» բառից հետո լրացնել «` համագործակցելով ինժեներական ծառայության պետի հետ» բառերով.

2) վեցերորդ պարբերության «ծախսի լիմիտի» բառերը փոխարինել «պաշարների ծախսի» բառերով:

 

Հոդված 25. Կանոնագրքի 124-րդ հոդվածից հետո շարադրված վերնագրում և 125-րդ հոդվածի առաջին նախադասությունում, երրորդ և ութերորդ պարբերություններում «իրեղենի» բառը փոխարինել «իրային» բառով:

 

Հոդված 26. Կանոնագրքի 125-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «(կարելը)» բառը հանել:

 

Հոդված 27. Կանոնագրքի 135-րդ հոդվածի առաջին նախադասությունը «պատասխանատու է» բառերից հետո լրացնել «մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու,» բառերով:

 

Հոդված 28. Կանոնագրքի 136-րդ հոդվածում`

 

1) չորրորդ պարբերությունը «ենթասպայի,» բառից հետո լրացնել «ավագի,» բառով.

2) վեցերորդ պարբերությունը «ենթասպաներին» բառից հետո լրացնել «, ավագներին» բառով:

 

Հոդված 29. Կանոնագրքի 138-րդ հոդվածի տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«- սահմանված կարգով վարել հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ:»:

 

Հոդված 30. Կանոնագրքի 142-րդ հոդվածում`

 

1) տասներորդ պարբերության «վաշտի նյութական» բառերը փոխարինել «վաշտի» բառով.

2) տասնհինգերորդ պարբերության «դեմքով և բացակայությամբ,» բառերը փոխարինել «առկա և բացակա քանակները» բառերով:

 

Հոդված 31. Կանոնագրքի 148-րդ հոդվածում`

 

1) ութերորդ պարբերության «զինավարժություն» բառը փոխարինել «զորավարժություն» բառով.

2) տասնմեկերորդ պարբերությունը «օգտագործումը» բառից հետո լրացնել «և ճիշտ շահագործումը» բառերով.

3) տասներկուերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- սահմանված կարգով վարել հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ:»:

 

Հոդված 32. Կանոնագրքի 150-րդ հոդվածի տասներորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 33. Կանոնագրքի 152-րդ հոդվածում`

 

1) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- փոխարինումից առաջ ստուգել վաշտի օրվա վերակարգի (բացի պահակախմբից) արտաքին տեսքը և զննել հանդերձավորումը, հրահանգավորել և ժամանակին ուղարկել փոխարինման, ծառայության ընթացքում հետևել վաշտի հերթապահի և օրապահի կողմից իրենց պարտականությունների ճիշտ կատարմանը.».

2) տասնութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- կարգապահական վաշտ ուղարկվող զինծառայողներից ցուցակով ընդունել նրանց դրամը, այլ թանկարժեք իրերը և դրանք ներկայացնել վաշտի հրամանատարին.»:

 

Հոդված 34. Կանոնագրքի 156-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«- գիտենալ ջոկի զենքի, ռազմական և այլ տեխնիկայի նյութական մասը, շահագործման և պահպանման կանոնները, հետևել դրանց առկայությանը, ամեն օր ստուգել և սարքին վիճակում պահել դրանք.»:

 

Հոդված 35. Կանոնագրքի 158-րդ հոդվածում`

 

1) երրորդ պարբերության «քաղաքավարություն» բառը փոխարինել «բարեկրթություն» բառով.

2) հինգերորդ պարբերությունը «համազգեստով» բառից առաջ լրացնել «սահմանված» բառով:

 

Հոդված 36. Կանոնագրքի 160-րդ հոդվածում`

 

1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- բոլոր զինծառայողների կողմից այն պարտականությունների խոր ընկալումով և գիտակցված ու ճիշտ կատարումով, որոնք սահմանված են օրենքներով և զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով.».

2) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 37. Կանոնագրքի 163-րդ հոդվածի 1-ին մասում «զենքի պահեստասենյակ» բառերը փոխարինել «զենքի պահասենյակ» բառերով, իսկ «ջրցողարան (ցնցուղարան)» բառերը` «ցնցուղարան» բառով:

 

Հոդված 38. Կանոնագրքի 172-րդ, 173-րդ և 175-րդ հոդվածներում «զինադարակ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «զինաբուրգ» բառով ու դրա հոլովաձևերով:

 

Հոդված 39. Կանոնագրքի 178-րդ հոդվածի առաջին նախադասությունում «14 օրով» բառերը փոխարինել «մինչև զինվորական երդում տալը» բառերով:

 

Հոդված 40. Կանոնագրքի 185-րդ հոդվածի 1-ին մասում «զննական պիտույքները» բառերը փոխարինել «դիդակտիկ նյութերը» բառերով:

 

Հոդված 41. Կանոնագրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Զինծառայողները շինությունում գտնվող գույքից օգտվում են շինության ավագի թույլտվությամբ:»:

 

Հոդված 42. Կանոնագրքի 214-րդ հոդվածում «տեղափոխման» բառը փոխարինել «տեղակայման» բառով:

 

Հոդված 43. Կանոնագրքի 228-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 228. Զորամասում ժամանակի բաշխումն օրվա ընթացքում, իսկ որոշ հարցերով նաև շաբաթվա ընթացքում, իրականացվում է օրվա և ծառայողական ժամանակի կանոնակարգով:».

 

2) 4-րդ մասի երկրորդ նախադասության «դաշտ դուրս գալու» բառերը փոխարինել «դաշտային ելքերի» բառերով:

 

Հոդված 44. Կանոնագրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատանքի գալու և աշխատանքից գնալու ժամանակը» բառերը փոխարինել «ծառայողական օրվա սկիզբը և ավարտը» բառերով:

 

Հոդված 45. Կանոնագրքի 237-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «մարտական անձնակազմը» բառերը փոխարինել «մարտական հաշվարկը» բառերով:

 

Հոդված 46. Կանոնագրքի 239-րդ հոդվածի 5-րդ մասի չորրորդ նախադասությունում ««Երեկոյահավաքի» կամ» բառերը հանել:

 

Հոդված 47. Կանոնագրքի 241-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունում «հրամանով» բառը փոխարինել «ըստ վերադասության» բառերով:

 

Հոդված 48. Կանոնագրքի 250-րդ հոդվածում «ուսանողների» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «կուրսանտների» բառով ու դրա հոլովաձևերով:

 

Հոդված 49. Կանոնագրքի 253-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 253. Ծառայողական գործուղման համար առանձնացված ստորաբաժանման (անձնախմբի) մեկնման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է այն հրամանատարը, որի ստորաբաժանումից առանձնացվել է գործուղման մեկնող անձնակազմը:»:

 

Հոդված 50. Կանոնագրքի 263-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ողջ ընթացքի» բառերը փոխարինել «փուլի» բառով.

2) 1-ին մասի վեցերորդ պարբերության «հերթապահ բուժակ կամ սանհրահանգիչ» բառերը փոխարինել «հերթապահ բժիշկ կամ բուժակ» բառերով.

3) 2-րդ մասը «հրամանով» բառից առաջ լրացնել «հրամանատարի» բառով, իսկ «հավաքակայանի» բառից առաջ` «հսկիչ-անցագրային կետի հերթապահը, հերթապահ բժիշկը,» բառերով:

 

Հոդված 51. Կանոնագրքի 264-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «հերթապահ բուժակ (սանհրահանգիչ)» բառերը փոխարինել «հերթապահ բժիշկ (բուժակ)» բառերով:

 

Հոդված 52. Կանոնագրքի 266-րդ հոդվածի 1-ին մասում «մատակարարման» բառը փոխարինել «ապահովման» բառով:

 

Հոդված 53. Կանոնագրքի 279-րդ հոդվածում «իսկ մեկ օր անց պահակության անցնելու» բառերը փոխարինել «իսկ մեկօրյա ընդմիջումով պահակային ծառայություն ստանձնելու» բառերով:

 

Հոդված 54. Կանոնագրքի 282-րդ հոդվածում «զննելիս» բառը փոխարինել «զինելիս» բառով:

 

Հոդված 55. Կանոնագրքի 286-րդ հոդվածում «հերթապահ բուժակը (սանհրահանգիչը)» բառերը փոխարինել «հերթապահ բժիշկը (բուժակը)» բառերով, իսկ «փողհար-թմբկահարը, հսկիչ-անցագրային» բառերը՝ «փողհար-թմբկահարը: Հսկիչ-անցագրային» բառերով:

 

Հոդված 56. Կանոնագրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունում «պահպանող» բառը փոխարինել «պահպանության» բառով:

 

Հոդված 57. Կանոնագրքի 294-րդ հոդվածում`

 

1) առաջին պարբերության «ստանալուն պես» բառերը փոխարինել «ստանալով» բառով, իսկ «մինչև նրանց ժամանումը.» բառերը` «ու մինչև նրանց ժամանումը ղեկավարել ստորաբաժանումների ելքը դեպի հավաքակետեր,» բառերով.

2) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- գնդի վարչության սպաներին և ենթասպաներին անձնական զենք և զինամթերք, ռադիոակտիվ ճառագայթման անհատական դոզաչափեր հատկացնել զենքի և զինամթերքի բացթողման համար սահմանված կարգով` ստորագրությամբ, իսկ տագնապի դեպքում` փոխարինման քարտերով: Ստորաբաժանումներում զենքի պահասենյակների ազդանշանային համակարգի չհիմնավորված գործելու դեպքում գնդի հերթապահը պարզում է դրա պատճառը և կազմակերպում ազդանշանային համակարգի անխափան աշխատանքը.».

4) հինգերորդ պարբերությունը «ոչնչացման» բառից հետո լրացնել «զենք կիրառելու» բառերով.

5) տասնչորսերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

6) տասնութերորդ պարբերության «գնդի հրամանատարի» բառերը փոխարինել «օրվա ընթացքում գնդի հրամանատարի առաջին» բառերով, իսկ «զեկուցել նրան» բառերը` «զեկուցել, իսկ հաջորդական ժամանումների դեպքում տալ «Զգաստ» հրաման և ներկայանալ» բառերով:

 

Հոդված 58. Կանոնագրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «կարգացուցակին» բառը փոխարինել «դասացուցակին» բառով:

 

Հոդված 59. Կանոնագրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությունը «հերթապահը» բառից առաջ լրացնել «կետի» բառով:

 

Հոդված 60. Կանոնագրքի 300-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «օգնականներին» բառը փոխարինել «օգնականներից մեկին» բառերով:

 

Հոդված 61. Կանոնագրքի 308-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «կալանավորների» բառը հանել, իսկ «դիրքավորումից» բառը փոխարինել «տեղակայման վայրից» բառերով:

 

Հոդված 62. Կանոնագրքի 311-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի հինգերորդ պարբերության «կանոնակարգին» բառը փոխարինել «կարգուկանոնին» բառով.

 2) 2-րդ մասի իններորդ պարբերության «դուրս գալ» բառերը փոխարինել «մուտքի մոտ» բառերով:

 

Հոդված 63. Կանոնագրքի 312-րդ հոդվածում «պարտավոր է անբացակա կերպով գտնվել փողոցում» բառերը փոխարինել «պարտավոր է գտնվել» բառերով:

 

Հոդված 64. Կանոնագրքի 315-րդ հոդվածին հաջորդող վերնագրում «հերթապահ բուժակը (սանհրահանգիչը)» բառերը փոխարինել «հերթապահ բժիշկը (բուժակը)» բառերով:

 

Հոդված 65. Կանոնագրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 316. Բուժկետի հերթապահ բժիշկը (բուժակը) պատասխանատու է բուժկետում ներքին կարգուկանոնի համար, հերթապահ բժիշկը` առաջին բժշկական օգնության, իսկ բուժակը` նախաբժշկական օգնության ցուցաբերման համար:»:

 

Հոդված 66. Կանոնագրքի 317-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «հերթապահ բուժակը (սանհրահանգիչը)» բառերը փոխարինել «հերթապահ բժիշկը (բուժակը)» բառերով.

2) 1-ին մասի հինգերորդ պարբերության «նախնական բժշկական օգնություն ցույց տալ նրանց և զեկուցել բուժկետի պետին» բառերը փոխարինել «ցուցաբերել բուժօգնություն և զեկուցել բուժկետի պետին կամ զորամասի հերթապահին» բառերով:

 

Հոդված 67. Կանոնագրքի 318-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «հերթապահ բուժակին (սանհրահանգչին)» բառերը փոխարինել «հերթապահ բժշկին (բուժակին)» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերության «հերթապահ բուժակի (սանհրահանգչի)» բառերը փոխարինել «հերթապահ բժշկի (բուժակի)» բառերով:

 

Հոդված 68. Կանոնագրքի 320-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունը «գնդի» բառից առաջ լրացնել «իրականացնել» բառով:

 

Հոդված 69. Կանոնագրքի 322-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «մոտ» բառը փոխարինել «հետ» բառով:

 

Հոդված 70. Կանոնագրքի 326-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «կոչումը» բառից առաջ լրացնել «պաշտոնը,» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է սահմանվել այն զորամասերի ցանկը, որոնցում մարտական տագնապով վերկացի կարգ կարող է չնախատեսվել և մարտական տագնապով վերկաց չիրականացվել:»:

 

Հոդված 71. Կանոնագրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասում «կուլտուր-զանգվածային միջոցառումները, ստեղծվում են լրացուցիչ մեկուսարաններ» բառերը փոխարինել «մարզամշակութային և այլ խմբակային միջոցառումները, ստեղծվում են կարանտինային գոտիներ» բառերով:

 

Հոդված 72. Կանոնագրքի 344-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «քննություն» բառից հետո լրացնել «, պլանային բուժզննումներ» բառերով:

 

Հոդված 73. Կանոնագրքի 345-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կարգապահական վաշտ ուղարկվող, ինչպես նաև կարգապահական վաշտից ծառայության վայր վերադարձող զինծառայողները.».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խորացված բժշկական քննության են ենթարկվում սպայական, ենթասպայական կազմերի և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական ծառայողները` տարեկան 1 անգամ` զինվորական բուժհիմնարկներում, իսկ պլանային բուժզննման են ենթարկվում շարքային կազմի պարտադիր զինծառայողները` տարեկան 2 անգամ` ուսուցման ձմեռային և ամառային փուլերից առաջ:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շարքային կազմի պարտադիր զինծառայողները խորացված բժշկական քննության կարող են ենթարկվել` ելնելով առողջական վիճակից:»:

 

Հոդված 74. Կանոնագրքի 355-րդ հոդվածի առաջին նախադասությունում «սանիտարական» բառը փոխարինել «ստացիոնար» բառով, իսկ նույն նախադասությունը «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տարափոխիկ հիվանդությունների դեպքում` մինչև բուժման ավարտը` պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 75. Կանոնագրքի 356-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «(սանհրահանգիչը)» բառը հանել.

2) 2-րդ մասի «բուժակի (սանհրահանգչի)» բառերը փոխարինել «բժշկի (բուժակի)» բառերով.

3) 3-րդ մասի «, իսկ կայազորի սահմաններից դուրս բուժման մեկնելու դեպքում դրանից բացի իրային և դրամական բավարարման ատեստատներ և ուղևորման փաստաթղթեր` մինչև բուժհիմնարկ և ետ» բառերը հանել:

 

Հոդված 76. Կանոնագրքի 357-րդ հոդվածի 3-րդ մասը «կոմիսարները» բառից հետո լրացնել «` պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 77. Կանոնագրքի 365-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 365. Արգելվում է մարտական հերթապահության նշանակել զինվորական երդում չտված, համապատասխան նախապատրաստության ծրագիրը սահմանված ծավալով չյուրացրած, առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին, ինչպես նաև այն զինծառայողներին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:»:

 

Հոդված 78. Կանոնագրքի 377-րդ հոդվածի 1-ին մասում «նախօրյակին հաստատված վերակարգի» բառերը փոխարինել «նախապես հաստատված մեքենաների օգտագործման կարգագրով» բառերով, իսկ նույն մասը «պետի» բառից առաջ լրացնել «կետի» բառով:

 

Հոդված 79. Կանոնագրքի 382-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «հերթափոխի» բառը փոխարինել «հերթապահի» բառով:

 

Հոդված 80. Կանոնագրքի 387-րդ հոդվածի տասնհինգերորդ պարբերությունում «անջատվի» բառը փոխարինել «միացվի» բառով:

 

Հոդված 81. Կանոնագրքի 410-րդ հոդվածում «հրահանգավորման (ստուգման)» բառերը փոխարինել «տեսչական և այլ ստուգումների» բառերով:

 

Հոդված 82. Կանոնագրքի 418-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «հսկողության» բառը փոխարինել «երթևեկության» բառով:

 

Հոդված 83. Կանոնագրքի 427-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «հասարակական-մարդասիրական» բառերը փոխարինել «հասարակական-պետական» բառերով:

 

Հոդված 84. Կանոնագրքի 436-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «ստուգումը» բառը փոխարինել «ստացումը» բառով:

 

Հոդված 85. Կանոնագիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  13

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 441. Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը զորամասի, զորամիավորման (այսուհետ` զորամաս) ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոնների ազդեցությունից զորամասի անձնակազմի և յուրաքանչյուր զինծառայողի, զորամասի տեղակայման վայրի և խնդիրների կատարման տարածքում ազգաբնակչության, նրանց գույքի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանվածության իրականացումն է:

 

Հոդված 442. Զինվորական ծառայության անվտանգության ապահովման նպատակով զորամասի հրամանատարի հրամանով զորամասում ստեղծվում է զինվորական ծառայության անվտանգության ապահովման մշտական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` հրամանատարի տեղակալներից մեկի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են զորամասի շտաբի պետը, հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների, սպառազինության, թիկունքի գծով տեղակալները, զորատեսակների ու ծառայությունների պետերը:

 

Հոդված 443. Հանձնաժողովը վերլուծում և առաջարկներ է ներկայացնում զորամասի հրամանատարին`

 

1) ենթակա ստորաբաժանումների գործունեության ընթացքում զինվորական անվտանգության պահանջների ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը և զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր վիճակի վերաբերյալ.

2) ստորաբաժանումների տեղակայման և մարտական պատրաստության պարապմունքների, վարժանքների, զորավարժությունների անցկացման վայրերում առօրյա գործունեության ընթացքում զինվորական ծառայության անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման, ինչպես նաև կանխարգելման հնարավոր գործողությունների վերաբերյալ.

3) պատասխանատու հրամանատարների (պետերի) կողմից անձնակազմի իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպատեխնիկական, բարոյահոգեբանական, բժշկական, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող գործունեության վերաբերյալ.

4) մարտական հերթապահության իրականացման, ռազմական տեխնիկայի և սպառազինության շահագործման ընթացքում, ինչպես նաև պարապմունքների ու աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման վիճակի վերաբերյալ.

5) զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության ու դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների պլանավորման և իրականացման վերաբերյալ.

6) զինվորական ծառայության անվտանգության ապահովման հարցերով զորամասի հրամանատարի հրամանների նախագծերի մշակման վերաբերյալ:

 

Հոդված 444. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով` զորամասի հրամանատարի հրամանով հաստատված տարեկան պլանի համաձայն, ոչ պակաս, քանի երեք ամիսը մեկ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության` արտահերթ:

 

Հոդված 445. Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ամիս զորամասի հրամանատարին և վերադաս մարմնի հանձնաժողովին ներկայացնում է գրավոր զեկույց: Զեկույցում արտացոլվում են զորամասում զինվորական ծառայության անվտանգության վիճակը, հանձնաժողովի տարեկան աշխատանքային պլանի կատարումը, ի հայտ եկած թերությունները և դրանց վերացման վերաբերյալ արված առաջարկությունները, հաշվետու ժամանակահատվածում անձնակազմի մահվան ելքով և խեղումներով ուղեկցված դեպքերի վերաբերյալ վերլուծությունը:

 

Հոդված 446. Հանձնաժողովի գործունեության շրջանակում հանձնաժողովը մշակում և վարում է հետևյալ փաստաթղթերը.

 

1) հանձնաժողովի տարեկան աշխատանքային պլանը.

2) հանձնաժողովի նախագահի ամենամսյա գրավոր զեկույցը զորամասի հրամանատարին և վերադաս մարմնի հանձնաժողովին.

3) հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մատյանը.

4) հանձնաժողովի անդամներին տրված հանձնարարականների հաշվառման մատյանը.

5) աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցագրեր, գրավոր առաջարկություններ, այլ վերլուծական նյութեր:

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 447. Զորամասում (ստորաբաժանումում) զինվորական ծառայության անվտանգության ապահովման` զինծառայողների զոհվելու (մահանալու), խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելման և հիվանդացության նվազեցմանն ուղղված հիմնական միջոցառումներն են`

 

1) անձնակազմի հոգեբանական ապահովումը` զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների և իրավախախտումների, այլ պատահարների ուսումնասիրության և վերլուծության, դրանց կանխարգելմանն ուղղված քայլերի, զինծառայողների շրջանում առողջ սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ձևավորման, սոցիալական արդարության սկզբունքի պահպանման ու իրավական պաշտպանվածության հիման վրա.

2) անձնակազմի կանոնավոր նախապատրաստումն ամենօրյա գործունեության միջոցառումների իրականացմանը` նախապես կազմակերպելով զինվորական ծառայության անվտանգության պահանջների ուսուցում, սույն Կանոնագրքի 8-րդ գլխով նախատեսված սանիտարահակահամաճարակային (կանխարգելիչ) և այլ միջոցառումների իրականացումը, վերահսկողությունն անձնակազմի` զինվորական ծառայության անվտանգության պահանջների (կանոնների) կատարման նկատմամբ.

3) զոհվելու (մահվան) և խեղումների (վիրավորումներ, վնասվածքներ, կոնտուզիաներ) դեպքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացումն առաջին հերթին այն զինծառայողների շրջանում, որոնց առօրյա զինվորական ծառայության բնույթը վտանգներ է պարունակում կյանքի և առողջության համար.

4) անձնակազմի մշտական զգոնության պահպանումը, մարտական հերթապահության և օրվա վերակարգի ծառայության կանոնների ճշգրիտ կատարման ապահովումը.

5) հակահրդեհային անվտանգության կանոնների ապահովումը և անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքների իրականացումը.

6) անձնակազմի կենցաղային պայմանների ապահովումը (զորանոցային-բնակարանային ֆոնդի ապահովում, առևտրակենցաղային, բաղնիքալվացքատնային ծառայություն, ջրամատակարարում)` սահմանված չափանիշներին համապատասխան:

 

Հոդված 448. Զորամասի կողմից իրականացվող և հարակից բնակավայրերի բնակչության կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող վտանգների կանխարգելմանն ուղղված հիմնական միջոցառումներն են`

 

1) սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման հետևանքով քաղաքացիական բնակչությանը, առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելը կանխարգելելն ու կանխելը.

2) զորամասի` հնարավոր վտանգ ներկայացնող ռազմական օբյեկտների տեղակայումը բնակավայրերի սանիտարապաշտպանական գոտիների սահմաններից դուրս.

3) զորամասի հրամանատարության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության կազմակերպումը` զինվորական ծառայության անվտանգության ապահովման պահանջների առավելագույն կատարման նպատակով:

 

Հոդված 449. Զորամասի (ստորաբաժանման) ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր սպառնալիքներից շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված հիմնական միջոցառումներն են`

 

1) անձնակազմի ուսուցումն ու նախապատրաստումը` շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում.

2) զորամասի (ստորաբաժանման) տեղակայման վայրում և ամենօրյա գործունեության միջոցառումների կատարման այլ տարածքներում շրջակա միջավայրի աղտոտման կանխումը.

3) զորամասի (ստորաբաժանման) ամենօրյա գործունեության, ինչպես նաև տեղի ունեցած վթարների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման աշխատանքները:

 

Հոդված 450. Հայաստանի Հանրապետության օրենքներով ու նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում զինվորական ծառայությամբ չպայմանավորված աշխատանքներում ընդգրկված զինծառայողների վրա տարածվում են նշված աշխատանքները կատարող այլ քաղաքացիների համար նախատեսված իրավական նորմերը:

 

ԶՈՐԱՄԱՍԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

Հոդված 451. Զորամասի հրամանատարը պատասխանատու է զորամասի զինվորական ծառայության մշտական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման համար: Ի լրումն հրամանատարների (պետերի)` սույն Կանոնագրքի 73-85 հոդվածներով սահմանված պարտականությունների` հրամանատարը պարտավոր է`

 

1) կանխատեսել, վերլուծել, բացահայտել և կանխարգելել զինվորական ծառայության վտանգավոր գործոնները, որոնք զորամասի ամենօրյա գործունեության հետևանքով կարող են սպառնալիք հանդիսանալ զինծառայողների, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի համար.

2) կանոնակարգել զինվորական ծառայության վտանգավոր գործոնների սահմանափակման (չեզոքացման) պայմաններն ու անվտանգության պահանջները` զորամասի ու դրա ստորաբաժանումների ամենօրյա գործունեության միջոցառումներն իրականացնելիս` հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական ծառայության անվտանգության ապահովման պարտադիր կազմակերպատեխնիկական միջոցառումների համալիրը.

3) մշտապես վերահսկել զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարումը ստորաբաժանումների (ծառայությունների) ամենօրյա գործունեության ընթացքում.

4) զինված ուժերում վտանգավոր աշխատանքների սահմանված ցանկի հիման վրա զորամասում սահմանել մեծ վտանգավորություն պարունակող աշխատանքների ցանկը և դրանց անվտանգ (անվթար) կատարման կարգը: Զինված ուժերում սահմանված վտանգավոր աշխատանքների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով.

5) ապահովել զինվորական ծառայության անվտանգության պահանջներին համապատասխան սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահպանության, շենքերի և շինությունների շահագործման, սարքավորումների օգտագործման, ինչպես նաև ծառայողական և հատուկ պարտականությունների իրականացման վայրերում աշխատանքների կատարման անվտանգությունը.

6) կայազորային պլանին համապատասխան` համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տարածքային մարմինների հետ, կազմակերպել զորամասի ուժերի ու միջոցների մասնակցությունը զորամասի տեղակայման վայրում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերաբերյալ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրազեկումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ ունեցվածքի տարհանումը.

7) միջոցներ ձեռնարկել պատահարների և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ, իսկ դրանց տեղի ունենալու դեպքում անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը և իրազեկել համապատասխան իրավասու մարմիններին` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանումը:

 

Հոդված 452. Զորամասի հրամանատարը, նրա տեղակալները, զորատեսակների ու ծառայությունների պետերը, ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորամասի (ստորաբաժանման) պաշտոնատար այլ անձինք պատասխանատու են ենթակա ստորաբաժանումների (ծառայությունների) զինվորական ծառայության անվտանգության պահանջների ապահովման համար` ծառայողական և հատուկ պարտականություններին ու սույն գլխի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 453. Ամենօրյա գործունեության միջոցառումները կազմակերպող կամ դրանց ընթացքը ղեկավարող պաշտոնատար անձինք` անձնակազմերի պետեր, ավագներ կամ այլ պատասխանատուներ, ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման վայրերում ամենօրյա գործունեության ընթացքում յուրաքանչյուր միջոցառում կազմակերպելիս և իրականացնելիս պարտավոր են`

 

1) ճշտել զինվորական ծառայության վտանգավոր գործոնները, որոնք կարող են առաջանալ միջոցառումն իրականացնելիս, և որոշել (սահմանել) դրանց սահմանափակման (չեզոքացման) միջոցները.

2) սահմանել ամենօրյա գործունեության միջոցառումների կազմակերպման ու կատարման կարգը, ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման համար հատկացված վայրում նշանակել ղեկավարներ, կատարողներ և վերահսկողություն իրականացնողներ.

3) անձամբ կազմակերպել զինվորական ծառայության անվտանգության պահանջների (կանոնների) ուսուցման պարապմունքներ և հրահանգավորումներ` ուղղված անձնակազմի կողմից ծառայողական ու հատուկ պարտականությունների կատարման անվտանգ հնարքների ու միջոցների տիրապետմանը.

4) ամենօրյա գործունեության միջոցառում անցկացնելու մեկնարկից առաջ անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված են անվտանգ պայմաններ, ենթակաները յուրացրել են զինվորական ծառայության անվտանգության պահանջները (կանոնները) և ունեն դրանք կատարելու բավարար հմտություն, տիրապետում են վթարային իրավիճակներում գործելու կարգին և կարող են օգնություն ցուցաբերել տուժածներին.

5) ամենօրյա գործունեության միջոցառում անցկացնելու ժամանակ միջոցներ ձեռնարկել կանխելու զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, խեղումների, շրջակա միջավայրին վնաս հասցնելու հնարավոր դեպքերը, իսկ անվտանգության պահանջների խախտում բացահայտելիս կամ վթարային իրավիճակ ստեղծվելու դեպքում անհապաղ դադարեցնել համապատասխան միջոցառման կատարումը:

 

Հոդված 454. Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է խստագույն կերպով պահպանել զինվորական ծառայության անվտանգության պահանջները (կանոնները): Այդ նպատակով նա պարտավոր է`

 

1) լիարժեքորեն տիրապետել իր ծառայողական ու հատուկ պարտականությունների անվտանգ կատարման մեթոդներին ու հնարքներին, անցնել համապատասխան հրահանգավորում, ինչպես նաև հանձնել անվտանգության պահանջների կատարման տեսական գիտելիքների իմացության և գործնական հմտությունների կիրառման ստուգարք.

2) ճշգրտորեն կիրառել անհատական ու կոլեկտիվ պաշտպանության միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում կարողանալ օգտագործել բուժկանխարգելիչ միջոցները և տուժածներին ցույց տալ առաջին օգնություն, զինվորական ծառայության անվտանգության պահանջների խախտումների և այլ արտակարգ իրավիճակների մասին անհապաղ զեկուցել անմիջական հրամանատարին (պետին).

3) սահմանված կարգով և ժամկետում անցնել բուժհետազոտություն:»:

 

Հոդված 86. Կանոնագրքի հավելված 3-ում`

 

1) 1-ին մասի երրորդ պարբերության և 2-րդ մասի «զորատեսակի» բառը հանել.

2) 3-րդ մասի առաջին նախադասության «հանձնում է նրա կազմավորման ժամանակ զորքերի հրամանատարը`» բառերը փոխարինել «հանձնվում է զորամասի կազմավորման ժամանակ`» բառերով, իսկ «հանձնարարությամբ» բառը` «հրամանով» բառով.

3) 6-րդ մասի երրորդ պարբերության առաջին նախադասության «Աջ հավսար» բառերը փոխարինել «Հավասարությունը դեպի աջ» բառերով, իսկ երկրորդ նախադասության «զենքով» բառը հանել.

4) 10-րդ մասի երկրորդ պարբերության «Գունդ, ոտքի» բառերը փոխարինել «Գունդ, ոտքին` առ» բառերով.

5) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Շքանշանը զորամասին հանձնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված հրամանատարը (պետը):».

6) 24-րդ մասի 4-րդ կետի «վարժուսուցման ժամանակ,» բառերը փոխարինել «զորավարժությունների ժամանակ`» բառերով.

7) 30-րդ կետի «զորամասի մոտ դուրս բերելիս և այն պահակության» բառերը փոխարինել «զորամաս դուրս բերելիս և այն դրոշակակիր դասակի» բառերով:

 

Հոդված 87. Կանոնագրքի հավելված 7-ի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «հրամանով զեկույց են տալիս» բառերը փոխարինել «զեկուցում են ըստ վերադասության» բառերով:

 

Հոդված 88. Կանոնագրքի հավելված 13-ում`

 

1) 1-ին մասի «բ» կետի վեցերորդ պարբերության «պահեստանոց» բառը փոխարինել «պահասենյակ» բառով.

2) 1-ին մասի երրորդ պարբերության «զինուսումնական հաստատություններում աղյուսակի» բառերը փոխարինել «ռազմաուսումնական հաստատություններում ցուցատախտակի» բառերով.

3) 4-րդ մասի «ստուգիչ-անցագրային» և «ստուգիչ-տեխնիկական» բառերը համապատասխանաբար փոխարինել «հսկիչ-անցագրային» ու «հսկիչ-տեխնիկական» բառերով:

 

Հոդված 89. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 6
Երևան
ՀՕ-124-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան