Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2025 թվականի N 670-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի 19-րդ կետում՝

1) 1-ին ենթակետից հանել «կցելով նաև պայմանագիրը և» բառերը․

2) 1-ին ենթակետը «չկատարված պարտավորություններ),» բառերից հետո լրացնել «իսկ Հայաստանի Հանրապետության ներսում կենդանիների ձեռքբերման դեպքում` հանրապետությունում բուծված կենդանիների համար տոհմային ծագումը հիմնավորող այլ փաստաթղթեր (բոնիտավորման հրահանգ, բոնիտավորման մատյան),» բառերով․

3) 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա․ տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման պայմանագիրը՝ կնքված շահառու դառնալուց ոչ ավելի, քան 2 ամիս առաջ, որում կարող է ամրագրված լինել նաև կանխավճարի չափը,»․

4) 4-րդ ենթակետը «փոխհատուցման ենթակա գումարը» բառերից հետո լրացնել «(ներառյալ սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կանխավճարը)» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև սույն որոշման ուժի մեջ մտնելուց առաջ ծրագրի շրջանակներում ներկայացված այն դիմումների վրա, որոնցով դեռևս որոշում չի կայացվել:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ