Գլխավոր տեղեկություն
Համար
N 672-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2025 թվականի N 672-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ քաղ․ Երևան, Արաբկիր, Ն. Զարյան փողոց, 22 շենք, 11 տարածք հասցեում գտնվող՝ 537.3 քառ. մ մակերեսով տարածքը, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.300644 հա մակերեսով հողամասի (որից՝ 0.01251 հա մակերեսով հատվածը ծանրաբեռնված է սերվիտուտով) և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի 537/4683 բաժնեմասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17042024-01-0040 վկայական, այսուհետ՝ գույք), որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 124,624,884.13 դրամ (որում ներառված հատկացված հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 31 239 437 դրամ), օտարել դասական աճուրդով։

2. Սահմանել՝

1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը՝ 2024 թվականի հուլիսի 2-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 238 900 000 դրամ.

2) որ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.

3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև՝

ա․ գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 271 428 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս,

բ․ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։

3. Կոմիտեի նախագահին՝

1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում ու մամուլում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.

4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր.

5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։

4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։

5. Գույքի վաճառքի առաջարկված գնի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան