ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2035-Ա |
«22» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԱԻՐՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.47/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Լևոնովնա Միլտուսյանի դիմումը՝ Թաիրովի փողոցի, սեփականության իրավունքով Ռուզաննա Լևոնովնա Միլտուսյան Լևոն Քերոբովիչին պատկանող հ.47/2 բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10032017-01-0102 վկայական) զբաղեցրած հողամասի գործառնական նշանակությունը սահմանելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի փետրվարի 5-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին հ.Կ-05022025-01-0102 որոշումը:
Թաիրովի փողոցի հ.47/2 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասը՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի փետրվարի 28-ի հ.Դ-16124-25 եզրակացությունը.
1. Ռուզաննա Լևոնովնա Միլտուսյան Լևոն Քերոբովիչին սեփականության իրավունքով պատկանող, Կենտրոն վարչական շրջանի, Թաիրովի փողոցի հ.47/2 բնակելի տան զբաղեցրած հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սահմանել բնակելի կառուցապատման:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|