Գլխավոր տեղեկություն
Համար
N 064-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2025
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.05.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2025 թվականի N 064-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Բյուջեի եկամտային մասում`

ա. Բյուջետային տող 1261` «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակն ավելացնել 45 000 հազար ՀՀ դրամով՝ սահմանելով 175 000 հազար ՀՀ դրամ.

բ. Բյուջետային տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակն ավելացնել 78350,0 հազար ՀՀ դրամով` սահմանելով 678 350,0 հազար ՀՀ դրամ,

2) Բյուջեի ծախսային մասում`

ա. 04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -30 000,0 հազար ՀՀ դրամով,

բ. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն » ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում » 5113 հոդվածն ավելացնել 153 350,0 հազար ՀՀ դրամով,

2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -19

 

ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԿ ԱԲԳԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ԱՂԱԽԱՆՅԱՆ

ԱՐՏԱԿ ԱՐՈՅԱՆ

ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԿ ԴՈԼԻՆՅԱՆ

ՆԱՐԻՆԵ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՌՈՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅԿ ՄԵԼԵՔՅԱՆ

ԱՐՄԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԵՐԻՔՆԱԶ ՄԿՐՏՉՅԱՆ

ՄԱՄԻԿՈՆ ՇԱՀԻՆՅԱՆ

ԱՐՄԵՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025 թ. մայիսի 22

ք. Արմավիր

 

 

Հավելվածներ N 1-4

ՀՀ Արմավիրի մարզի

Արմավիր համայնքի ավագանու

2025 թ. մայիսի 22-ի

թիվ 064-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2025 թվական: