Գլխավոր տեղեկություն
Համար
N 2044-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.05.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2044-Ա

«22» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.78 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 8-ՐԴ ՀԱՐԿԻ 169,1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տնօրեն Բաբկեն Սեդրակյանի գրությունը և «Փրոմոուշն» ՍՊ ընկերության դիմումը՝ Բաղրամյան պողոտայի հ.78 հասցեում գտնվող շենքի 8-րդ հարկի 169.1քմ մակերեսով տարածքը վարձակալության տալու թույլտվության մասին:

Բաղրամյան պողոտայի հ.78 հասցեում գտնվող շենքն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությանը, տարածքի համար 2011 թվականի մարտի 4-ին կնքվել է հ.724 գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը և 2013 թվականի փետրվարի 15-ին հ.491 համաձայնագիրը, որոնցից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21022013-01-2477 վկայական:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 28-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով գույքի անհատույց օգտագործման պայմանագրի 2.3 կետի 2.3.2 ենթակետը.

1. Թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությանը՝ Բաղրամյան պողոտայի հ.78 հասցեում գտնվող շենքի 8-րդ հարկի 169.1քմ մակերեսով տարածքը, համաձայն կցված սխեմատիկ գծագրի` տալ վարձակալության «Փրոմոուշն» ՍՊ ընկերությանը (գրանցման համար՝ 264.110.1040798, ՀՎՀՀ՝ 00190679):

2. Ընդունել ի գիտություն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 610-րդ և 611-րդ հոդվածների համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, որից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան