Basic information
Number
N 163-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.11.2004-16.08.2009)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2004.11.01/24(172) Հոդ.324
Enactment organisation
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Enactment date
27.09.2004
Signing organisation
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Signing date
27.09.2004
Effective date
11.11.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

18 հոկտեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304275

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

  N 163-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

ա) արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և դրա մաքսային օրինակի ձևերը համաձայն Ձև 1 և Ձև 2-ի,

բ) արտադրանքի համապատասխանության հայտարարագրի և դրա մաքսային օրինակի ձևերը համաձայն Ձև 3 և Ձև 4-ի,

գ) արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի հավելվածների ձևերը համաձայն Ձև 5 և Ձև 6-ի,

դ) ծառայության համապատասխանության սերտիֆիկատի և դրա հավելվածի ձևերը համաձայն Ձև 7 և Ձև 8-ի,

ե) որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի ձևը համաձայն Ձև 9-ի:

2. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված ձևերը պետք է պատրաստվեն A 4 (210 x297 մմ) ձևաչափի թղթի վրա` հայերենով:

Թույլատրվում է արտադրանքի, ծառայության և որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատները և դրանց հավելվածները ձևակերպել այլ լեզուներով հայտատուների պահանջով:

Համապատասխանության սերտիֆիկատները, համապատասխանության հայտարարագրերը և դրանց հավելվածները պետք է լրացվեն համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան:

3. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված ձևերի բլանկների պատվիրման, հրատարակման, հաշվառման, պահպանման և ՀՀ համապատասխանության հավաստման համակարգում հավատարմագրված սերտիֆիկացման մարմիններին բլանկներով ապահովման իրավունքը վերապահել Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

 

  Կ. Ճշմարիտյան

 

Ձև 1

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 27-ի
N 163-Ն հրամանի

 

Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_17768

Ձև 2

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 27-ի
N 163-Ն հրամանի

 

Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի մաքսային օրինակի ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_17769

Ձև 3

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 27-ի
N 163-Ն հրամանի

 

Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_17770

Ձև 4

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 27-ի
N 163-Ն հրամանի

 

Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի մաքսային օրինակի ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_17771

Ձև 5

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 27-ի
N 163-Ն հրամանի

 

Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_17772

Ձև 6

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 27-ի
N 163-Ն հրամանի

 

Արտադրանքի համապատասխանության հայտարարագրի հավելվածի ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_17773

Ձև 7

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 27-ի
N 163-Ն հրամանի

 

Ծառայության համապատասխանության սերտիֆիկատի ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_17775

Ձև 8

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 27-ի
N 163-Ն հրամանի

 

Ծառայության համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_17776

Ձև 9

 

 

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թվականի սեպտեմբերի 27-ի
N 163-Ն հրամանի

 

Որակի կառավարման համակարգերի համապատասխանության սերտիֆիկատի ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_17778