ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 343-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ռօմարի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝012539303) 2025 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շերտավարագույրի ձեռքբերում՝ 600,000.62 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2024 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում ՝ ամսական 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 2,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 1,218,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գուգլ» ՍՊԸ-ի հետ (Մաունթին վյու, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) 2025 թվականի մայիսի 8-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի մայիսի 21-ից մինչև 2026 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրերի արտոնագրի ձեռքբերում՝ 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ԿիԱրք» ոչ առևտրային կազմակերպության հետ (4096 Փիդմոնթ ավենյու, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) 2025 թվականի մայիսի 13-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է ֆոտոգրամետրիայի մշակման դասընթացների կազմակերպման ծառայությունների մատուցում՝ 2,850 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
27.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |