ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 325-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 139-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Այգեձոր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00815501) և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝ 04703401) 2025 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ թիվ 010Ա/025 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,386,823,236 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մարտի 4-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 139-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
26.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |