Գլխավոր տեղեկություն
Համար
N 333-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 333-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Իզիպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04224122) 2025 թվականի ապրիլի 28-ին կնքված՝ N 061/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղական կոնստրուկցիաներից կմախքի պատրաստման, տեղափոխման, մոնտաժման, տեղադրման և ներկման աշխատանքների իրականացում՝ 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Կոմպյուտեր Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02508699) 2025 թվականի ապրիլի 23-ին կնքված՝ N 038/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2 հատ բազմաֆունկցիոնալ գունավոր տպիչ սարքի ձեռքբերում՝ 1,599,540 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

26.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ