Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-126-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2011-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.645
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի ապրիլի 15-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 3-րդ հոդվածն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներից (մասնակիցներից) յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես առանձին հարկ վճարող:

Համատեղ գործունեության պայմանագրով գործող սուբյեկտների (մասնակիցների) գործունեությունը համարվում է գյուղատնտեսական արտադրություն, եթե նրանց գործունեության արդյունքում արտադրված արտադրանքի 90 տոկոսը գյուղատնտեսական արտադրանք է: Սույն հոդվածի իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արտադրանքը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 6
Երևան
ՀՕ-126-Ն