Գլխավոր տեղեկություն
Համար
N 1924-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.05.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1924-Ա

«19» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի Հ.3220-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Ժիրայր Մարտիրոսյանի՝ ի դեմս ներկայացուցչի 17.04.2025թ. հ.Դ-41618-25 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 22-ի «Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց, հ.172/6 հասցեում սեփականության իրավունքով Ժիրայր Նորայրի Մարտիրոսյանին պատկանող և Գ.Բաշինջաղյան փողոց, հ.172/12 հասցեում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.3220-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 6-րդ կետում` «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով.

2) Որոշման 6-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել 30-օրյա` սույն որոշման ընդունման պահից։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան