Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-132-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.651
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀO-359-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «շուկայի մասնագիտացված մասնակիցների» բառերով, իսկ «ներդրումային ընկերությունների,» բառերը հանել:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում 3-րդ մասի «բանկերի, վարկային կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների» բառերը փոխարինել «բանկերի և վարկային կազմակերպությունների» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) թողարկել արժեթղթեր, ինչպես նաև իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքներ կատարել.».

2) 1-ին մասի «ե» կետից հանել «, պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, բրոքերային, գործակալական, ենթապահառուական)» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Վարկային կազմակերպություններին արգելվում է մատուցել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված ներդրումային կամ 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ոչ հիմնական ծառայությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված գործառնությունների: Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ պահանջներ սահմանել վարկային կազմակերպությունների կողմից արժեթղթերով գործարքներ կատարելու համար:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված վարկային կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 6
Երևան
ՀՕ-132-Ն 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան