Գլխավոր տեղեկություն
Համար
N 355-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.05.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

20 մայիսի 2025 թ.

N 355-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱ Հ. 45/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սամվել Սահակյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի» (այսուհետ՝ Նորմեր) 241-րդ կետի համաձայն՝ տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ պետք է լինի 40%-ից ոչ պակաս, իսկ բնակելի (բնակեցման) տարածքի սահմաններում՝ 25%-ից ոչ պակաս: Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծման աշխատանքների համար հիմք է հանդիսացել 07.10.2022թ. տրամադրված հ. 01118-07/1-Դ-82263-874 նախագծման թույլտվությունը, որի համաձայն կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին (հողամասի մակերես՝ 2299,89 մ2) պետք է կազմի 40 տոկոս և ավելի, այսինքն՝ 919,956 մ2: Նախաձեռնողի կողմից ներկայացված էսքիզային նախագծի համաձայն հողամասի մակերեսը կազմում է 2293,8 մ2, կանաչապատման մակերեսը՝ 970 մ2, սակայն էսքիզային նախագծի ուսումնասիրությունից պարզվել է, որ կանաչապատ տարածքի մակերեսի մեջ ընդգրկվել է նաև բնակելի շենքի պարագծով սալվածքը: Նորմերի 6-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ սալվածքը (отмостка)՝ շենքի պարագծով տեղակայված, սալապատմամբ կամ ասֆալտբետոնե ծածկով կառուցված հարթակ, շենքի գետնախարսխին հարող կոնստրուկտիվ տարր, որը պաշտպանում է շենքի հիմքը մթնոլորտային ջրերի ներթափանցումից (ազդեցությունից): Տվյալ նախատեսվող գործունեության դեպքում կանաչապատման մակերեսը կազմում է 919,956 մ2-ից պակաս, այսինքն չի պահպանվում նախագծման թույլտվությամբ սահմանված 40% և ավելի պահանջը:

 2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. մայիսի 20

Երևան