Գլխավոր տեղեկություն
Համար
N 356-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.05.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

20 մայիսի 2025 թ.

N 356-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2025 թվականի ընթացքում շարունակելու հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. մայիսի 20

Երևան

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի մայիսի 20-ի

N 356-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-

երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմակերպչի կողմից վճարված

տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

Ավտոկայանատեղի կազմակերպելու թույլտվության որոշման համարը

1

2

3

4

5

6

7

1

«Երևան Հյուրանոց» ԲԲԸ

Աբովյան հ.14 հասցեին հարակից ճանապարհահատված

3 (22.5 գծմ.),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

25.12.2013 թվականի հ.104-Ա

2

«Բարսիս» ՍՊԸ

Դավիթ Անհաղթ փողոց հ.21 հասցեի հարակից ճանապարհահատված

7 (52.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, Ժ. 0900-2200

14.09.2021 թվական

հ.440-Ա

3

«Գրիտտի» ՍՊԸ

Թումանյան փողոց՝ Հյուսիսային պողոտա հ.3 հասցեին հարակից ճանապարհահատված

4 (30.0 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, բացառությամբ Հյուսիսային պողոտա հ.3 հասցեի շենքի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

12.25.2023 թվական

հ.104-Ա

4

«Ի.Տ.Կ.-ՌՈՒՍ» ՍՊԸ

Արշակունյաց 15 շենքի հարակից ճանապարհահատված

4 (32.0 գծմ.),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

աշխատանքային ռեժիմը՝ ժամը 1000 մինչև 2000 սահմանափակմամբ բացառությամբ Արշակունյաց 15 հասցեի այլ սեփականատերերի և օրինական տիրապետողների

19.04.2022 թվական

հ.566-Ա