Գլխավոր տեղեկություն
Համար
N 345-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.05.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

20 մայիսի 2025 թ.

N 345-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 10,565,000 (տասը միլիոն հինգ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 10,560,000 (տասը միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 1056 (մեկ հազար հիսունվեց) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:

2. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 88.610.000 (ութսունութ միլիոն վեց հարյուր տասը հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 8861 (ութ հազար ութ հարյուր վաթսունմեկ) հատ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:

3. Հաստատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. մայիսի 20

Երևան

 

Հավելված       

 

Կազմված է ----- ----------2025թ.

և բաղկացած է 2 թերթից

Տպագրված է ընդամենը 5 օրինակ

Օրինակ --

 

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ  Է

 

Հայաստանի Հանրապետության

Երևան քաղաքի ավագանու

«20» մայիսի 2025թ.

N 344-Ա որոշմամբ

 

 

 

Երևանի քաղաքապետ՝

 

 

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 18.12.2015 թ.,

գրանցման N278.120.882437

վկայական N03 Ա 1032437

ՀՎՀՀ 00468324

 

18.12.2015թ. գրանցված կանոնադրության

թիվ ____.___ փոփոխությունը գրանցված է

ՀՀ արդարադատության նախարարության

իրավաբանական անձանց պետական

ռեգիստրի գործակալության կողմից

 

____________________

 

“____”_____ 2025թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(փոփոխություն)

2025թ.

 

Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 88,610,000 (ութսունութ միլիոն վեց հարյուր տասը հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 8861 (ութ հազար ութ հարյուր վաթսունմեկ) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ:

Բոլոր 8861 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:

Սույն փոփոխությունը հանդիսանում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության՝ 18.12.2015թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան