ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 1993 թվականի N 391
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների արտահանման վերահսկողության իրականացման մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
(2-րդ կետն ուժը կորցրել է 30.05.94 N 246)
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովին առընթեր փորձագիտական խորհրդի կազմը, համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային մարմնի ֆունկցիաներն իրականացնող հանձնախումբ` էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների անվանացանկը, որոնք կարող են կիրառվել («կրկնակի նշանակության» արտադրանք) միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովը (այսուհետև` ԱՎՀ) կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը, պաշտպանելու պետության շահերը միջուկային, հրթիռային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների ստեղծման համար օտարերկրյա պետություններ խաղաղ և հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանման բնագավառում:
2. ԱՎՀ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է զանգվածային ոչնչացման ու առավել վտանգավոր զենքեր չտարածելու վերաբերյալ միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. ԱՎՀ-ի հիմնական խնդիրները և ֆունկցիաները
3. ԱՎՀ-ի հիմնական խնդիրն է` վերահսկել և կարգավորել Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ միջուկային, հրթիռային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանումը (փոխանցումը և փոխանակումը), որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և նրա միջազգային պարտավորությունների կատարումից:
4. ԱՎՀ-ն իրականացնում է հետևյալ ֆունկցիաները`
ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ու այլ կազմակերպությունների ներգրավմամբ մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների անվանացանկը, որոնք կարող են կիրառվել միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների ստեղծման համար.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ օտարերկրյա պետություններ հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանումը թույլատրելու կամ արգելելու վերաբերյալ.
գ) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձաքննություն սույն կանոնադրության 4-րդ կետի «ա» ենթակետում նշված անվանացանկի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
դ) ղեկավարում է հանձնաժողովին առընթեր խորհրդատվական իրավունքներով օժտված փորձագիտական խորհրդի աշխատանքները.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն.
զ) ուսումնասիրում է զանգվածային ոչնչացման և առավել վտանգավոր զենքեր չտարածելու վերաբերյալ միջազգային փորձը և այն կիրառում Հայաստանի Հանրապետության տարածքում.
է) համագործակցում է այլ պետությունների համապատասխան մարմինների հետ.
ը) մասնակցում է հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերով միջազգային համապատասխան կազմակերպությունների աշխատանքներին:
ԱՎՀ-ի իրավունքները
5. ԱՎՀ-ին իրավունք է վերապահվում`
ա) վերահսկել արտահանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների, հանձնաժողովի որոշումների կատարումը.
բ) իր իրավասության սահմաններում կայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը կից ստեղծված աշխատանքային մարմնի կողմից քննարկված և հանձնաժողովին կից փորձագիտական խորհրդի հետ համաձայնեցված որոշումներ:
Հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների արտահանման վերահսկողության վերաբերյալ հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ՀՀ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) կողմից.
գ) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից և այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ սահմանված կարգով հաստատված անվանացանկում նշված հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների վերաբերյալ.
դ) հանձնաժողովի և փորձագիտական խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար ըստ անհրաժեշտության ներգրավել բարձր որակավորում ունեցող գիտնականների և մասնագետների:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1993 թ. հուլիսի 28-ի N 391 որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(կազմն ուժը կորցրել է 30.05.94 N 246)
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1993 թ. հուլիսի 28-ի N 391 որոշման |
Կ Ա Զ Մ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ռ. Գրիգորյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության 10-րդ վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Մանասերյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ |
Ի. Գորդիենկո | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական բաժնի պետ |
Վ. Խլղաթյան | - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության հատուկ ծրագրերի և էներգահսկողության վարչության առաջատար մասնագետ |
Ս. Ջիգարխանով | - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության բաժնի պետի տեղակալ |
Վ. Հակոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոչ տարիֆային կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Մարգարյան | - ՀՀ արդյունաբերության նախարարության արտադրատեխնիկական վարչության պետ |
Լ. Կիզոկյան | - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ |
Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն |
Ա. Թերզյան | - Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի փոխնախագահ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.02.1999, N 59 | 08.02.1999, N 391 | |
30.05.1994, N 246 | 30.05.1994, N 391 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|