ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1849-Ա |
«16» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 21.03.2025 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/93 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար նստարանների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած և hամակարգի կողմից 1-ին տեղ զբաղեցրած «Ջ ԵՎ Վ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը:
Մասնակցին 25.04.2025 թվականին ներկայացվել էր ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/93 ծածկագրով պայմանագիր կնքելու, պայմանագրի և որակավորման ապահովումներ ներկայացնելու առաջարկ, սակայն հրավերով սահմանված ժամկետում՝ ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 05.05.2025 թվականը ներառյալ, Մասնակցի կողմից չի ներկայացվել հաստատված պայմանագիրը և ապահովումները:
Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Գնման ընթացակարգի շրջանակում չկայացած ընթացակարգի մասին հայտարարությունը 07.05.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Ջ ԵՎ Վ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|