Գլխավոր տեղեկություն
Համար
N 612-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2025 թվականի N 612-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 436 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 436 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) 2-րդ կետում`

ա. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերով,

բ. «դ» ենթակետում «և կատարողական թերթի» բառերը հանել.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«4. Մուրհակի տրամադրման հիմքը Հայաստանի Հանրապետության դատարանի (այսուհետև` դատարան), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանի կամ օտարերկրյա միջնորդ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, արբիտրաժային տրիբունալի վճիռն է և կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը:».

3) 5-րդ կետում՝

ա. «ա» ենթակետում «(կատարողական թերթը հարկադիր կատարողի կողմից ներկայացվելու տարին)» բառերը փոխարինել «(կատարման ենթակա ակտը հարկադիր կատարողի կողմից ներկայացվելու տարին)» բառերով,

բ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«գ) կատարման ենթակա ակտը ներկայացնելուց հետո մինչև մուրհակի կազմման նախատեսված օրը պարտատիրոջ կամ վերջինիս իրավահաջորդի (ժառանգի) կողմից (այսուհետև` պարտատեր) միջնորդություն է ներկայացվել կատարողական վարույթը ավարտելու մասին,»,

գ) «դ» ենթակետերում «կատարողական թերթը» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտը» բառերով.

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«6. Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրամական պահանջով կատարման ենթակա ակտը և հարկադիր կատարողի համապատասխան որոշումը նախարարությունում ուղղակիորեն կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ստացվելուց հետո սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանների բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ թեև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակի վճարում նախատեսող սույն կարգի 5-րդ կետում նշված պայմաններն առկա են, սակայն կատարման ենթակա ակտը ստացվելուց մեկ ամսվա ընթացքում բյուջետային ծախսերը կարգավորող օրենքով սահմանված առաջնահերթ ծախսերի իրականացման կապակցությամբ անհնար է կատարել տվյալ վճարումը, նախարարությունը պարտավոր է տվյալ պարտատիրոջ անունով, իսկ կատարողական վարույթի շրջանակներում օրենքով սահմանված կարգով ձևակերպված իրավահաջորդության դեպքում` նոր պարտատիրոջ անունով կազմել համապատասխան գումարի անվանական արժեքով մուրհակ և կատարման ենթակա ակտը և հարկադիր կատարողի համապատասխան որոշումը ստանալու օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում այն առձեռն կամ պատվիրված փոստով տրամադրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` պարտատիրոջը (մուրհակատեր) հանձնելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական: