Գլխավոր տեղեկություն
Համար
N 653
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.03.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1993 թվականի N 653

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈՒՂԵՎՈՐԱԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծման ու վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 4-րդ կետի, և ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 3-ի N 442 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում պատշաճ կարգուկանոն հաստատելու, ծագած խնդիրներն օպերատիվ կարգով քննարկելու և որոշումներ կայացնելու, օդանավակայանների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ հետևյալ կազմով`

 

Շ. Պետրոսյան

- Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչ (շտաբի ղեկավար)

Ս. Մարգարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար

Գ. Մելքումյան

- ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ

Ն. Մինասյան

- ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ

Վ. Պապոյան

- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Կ. Ռուբինյան

- ՀՀ նախագահին առընթեր վերահսկողության ծառայության ղեկավար

Հ. Ներսիսյանին

-Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության գլխավոր մասնագետ

(փոփ. 30.03.94 N 138)

2. Սահմանել, որ օպերատիվ շտաբի որոշումները և հանձնարարականները օդանավակայանների բնականոն գործունեության ապահովման վերաբերյալ իրենց իրավասության շրջանակներում պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների կողմից:

3. Հաստատել Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում չվերթների անվտանգ կազմակերպման, ուղևորաբեռնափոխադրումների կարգավորման միջոցառումները (կցվում է):

4. Օպերատիվ շտաբին` ելնելով սույն որոշման պահանջներից 5-օրյա ժամկետում հաստատել շտաբի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատողների տեխնիկական զինվածության մասին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ