Basic information
Number
N 31-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.01.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Опубликован на едином сайте
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
12.01.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.01.2024
Effective date
13.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 31-Ա

 

ԷԼԵԿՏՐԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ V ԽՈՒՄԲ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԼԽԱԴԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 583-Ն որոշման հավելվածի 611-րդ կետը`

1. Ստեղծել էլեկտրաանվտանգության V խումբ շնորհելու գլխադասային հանձնաժողով (այսուհետ՝ գլխադասային հանձնաժողով):

2. Հաստատել գլխադասային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Գլխադասային հանձնաժողովի նախագահին՝ մեկամսյա ժամկետում հաստատել գլխադասային հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը։

4. Գլխադասային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

12.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 31-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԳԼԽԱԴԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
(հանձնաժողովի նախագահ)
 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ, հանձնաժողովի քարտուղար, հանձնաժողովի անդամ)
 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (հանձնաժողովի անդամ)
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտ (համաձայնությամբ, հանձնաժողովի անդամ)
 
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ,
հանձնաժողովի անդամ)
 
«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ, հանձնաժողովի անդամ)
 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ, հանձնաժողովի անդամ)
 

«ՀրազՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ, հանձնաժողովի անդամ)
 
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ, հանձնաժողովի անդամ)
 

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ, հանձնաժողովի անդամ)
 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ, հանձնաժողովի անդամ)
 

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ, հանձնաժողովի անդամ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

12.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation